Արմինֆո. Ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրում:
Փաստաթղթում նշվում է, որ ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Միաժամանակ, արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը:Թիրախային շուկաներում հայաստանյան արտադրողների համար բարենպաստ առևտրային պայմանների պահպանումը, նորերի հաստատումը և դրանց կիրառության խորացումը պետք է լինի արտահանման խթանման ուղղությամբ Կառավարության գերակա քաղաքականությունը։ Արտահանման հավանական շուկաներում Հայաս¬տանն ունի առաջխաղացման նպաստավոր պայմաններ։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, Եվրոպական միության տարածքում «GSP+ե արտոնյալ ռեժիմի իրավունքը, բազմաթիվ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի առկայությունը, Առևտրի համաշխարհային կազմակեր¬պու¬թյանն անդամակցությունն այն նախադրյալներն են, որոնք պետք է նպաստեն նույն շուկաներում հայաս¬տանյան արտահանողների հաստատմանն ու առաջ¬խա¬ղացմանը։ Միաժամանակ, ԵԱՏՄ համագործակցության շրջա¬նակում երրորդ երկրների հետ հարաբերություններում արտոնյալ պայմանների ստացումը պետք է լինի այս մասով կարևոր անելիքը։
Արտաքին առևտրի համար բարենպաստ միջավայրի հաստատումը պետք է զուգորդվի մեր կազմակերպությունների կողմից այդ շուկաներ ներթա¬փանցելու կարողությունների ուժեղացման ուղղությամբ պետական աջակցության ավելացմամբ։ Դա պետք է իրագործվի մի քանի ուղղություններով, որոնցից առաջնահերթն արտահանմանն առնչվող մաքսային ընթացակարգերի և դրանցով պայմանավորված վարչարարության պարզեցումն է։
Հաջորդ կարևոր ուղղությունը որակի համապատասխանության կարգավորումների արդյունավետության բարձ¬րա¬ցումն է։ Ծագման և որակի համապատասխանության սերտիֆիկացման, ինչ¬պես նաև դրանց համար պահանջվող լաբորատոր փորձաքննությունների հասա¬նե¬լիության և մատչելիության բարձրացումը, հիմնական արտահանման շուկա¬ներում համապա¬տասխանության հավաստման հայաստանյան փաստաթղթերի ճանաչելիության ապահովումն այն հիմնական զարգացումներն են, որոնք պետք է չափեն նշված ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունքները։
Կարևոր հարցերի թվում է լինելու արտահանման շուկաներում հնարավոր ռիս¬կերից հայաստանյան արտահանողներին ապահովագրումը։ Թեև պետական ծրագրերի շնորհիվ այդպիսի ծառայությունների որոշ տեսակներ ներկայումս առա¬ջարկվում են մասնավոր հատվածին, սակայն դրանց ծավալը բավարար չէ՝ արտահանման մասնակից սուբյեկտների համար զգալի նշանակություն ունենալու համար։ Կառավարությունը պետք է հետևողական լինի այն հարցում, որ այդպիսի ծառայությունների մատուցումը դառնա ֆինանսական շուկայի լայն թվով մաս¬նակիցների գործառույթ։
Արտահանվող ապրանքների և ծառայությունների առաջմղման համար կարևոր է արտաքին շուկաներում Հայաստանը՝ որպես բրենդ դիրքավորելը։ Հաջողված ոլորտներում հայաստանյան արտահանվող ապրանքների և ծառայությունների ճանաչելիության արմատավորումն էապես կկրճատի այն ծախսերը, որոնք պահանջվում են նույն շուկաներում նոր հայկական ապրանքատեսակների մուտքի և առաջմղման համար։