Արմինֆո. Փետրվարի 6-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ժամանակ ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Արմեն Պապիկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի կողմից տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը և տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին և այդ համատեքստում բարձրաստիճան երկկողմ շփումների կարևորությանը։
Հանդիպման վերջում ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը և դեսպան Պապիկյանը՝ որպես ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ, մտքեր են փոխանակել Կառավարիչների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |