Արմինֆո.Հայաստանից աշխատած միջուկային վառելիքի դուրսբերման նախագիծը դեռևս <հում> է. դա ընդամենը հնարավորություն է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտյոմ Պետրոսյանը:
Նրա խոսքով ՝ տվյալ ծրագիրն իրականացնելիս անհրաժեշտ է կողմնորոշվել դրա տեխնիկական իրականացման հարցում, բայց ամենակարևորը ՝ պայմանավորվել Վրաստանի կառավարության հետ։ Բաժնի պետը նշել է, որ աշխատած միջուկային վառելիքը կարելի է պահել չոր պահեստարանում 50 տարվա ընթացքում, թեև ամերիկացի մասնագետների վերջին գնահատմամբ ՝ այդ ժամկետը կարող է երկարաձգվել 100 տարով: <Բայց, այնուամենայնիվ, դա հարցի լուծում չէ>,- ասել է Արտյոմ Պետրոսյանը:
Նա նշել է, որ հարցը կարելի է լուծել կամ ԱՄՎ պահեստարանի ընդլայնմամբ, կամ խորը ֆորմացիաներում գերեզմանոց կառուցել: Դրա համար անհրաժեշտ է հետազոտություն անցկացնել՝ նման գերեզմանոցների կառուցման հնարավորությունները գնահատելու նպատակով։ <Կանադան, օրինակ, գերեզմանոցների կառուցման համար մոտ 12,5 մլրդ կանադական դոլար է ներդրել։ Հայաստանում նման միջոցներ չկան։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք ակնկալել կամ միջազգային օգնություն, կամ սկսել ԱՄՎ-ի դուրսբերումը Ռուսաստանի Դաշնություն, ինչն իդեալական լուծում կլիներ Հայաստանի նման փոքր երկրի համար>, - ընդգծել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման հայ-ռուսական համատեղ համակարգող կոմիտեի նիստում որոշում էր կայացվել ԱՄՎ խմբաքանակի դուրսբերման և վերամշակման պիլոտային նախագիծ նախապատրաստելու մասին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |