Արմինֆո. ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ժամկետները կերկարաձգվեն 1-1.5 տարով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է <Հայկական ԱԷԿ> ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, <Հայատոմ> ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը:
Նրա խոսքով ՝ երկարաձգման նախագծի մշակումն անհրաժեշտ էր սկսել դեռեւս 2012 թվականին՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր հիմնական սարքավորման համալիր հետազոտության մասին սպառիչ հաշվետվություն ստանալու նպատակով: Սակայն, ֆինանսավորման հետ կապված խնդրի առկայությունը թույլ չտվեց այդ ժամանակ իրականացնել աշխատանքը: Եվ այս պահին այն մինչև վերջ ավարտված չէ, և կողմերը համատեղ ջանքերով մտադիր են ավարտել սկսած գործը։ <Այսօր ակնհայտ է դառնում, որ նախագծի իրականացման ժամկետները կերկարացվեն 1-1,5 տարով>, - ասել է Վահրամ Պետրոսյանը ՝ չբացառելով, որ ժամկետների հարցը կլուծվի միջկառավարական մակարդակով ։
Մինչդեռ, ինչպես հաղորդել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը, արդեն երկարացվել են ավելի քան 2500 միավոր մասնագիտացված բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները: Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, անցկացվել է մի քանի կիլոմետր մալուխ, ապամոնտաժվել ու տեղադրվել է ավելի քան հազար տոննա սարքավորում:
2019 թվականին նախատեսվում է մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակում երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը, և կսկսվեն կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները: <Աշխատանքների ավարտից հետո Հայաստանը կունենա ավելի հզոր ատոմակայան, իսկ վերջինիս անվտանգությունը կմոտենա համաշխարհային չափանիշներին>, - ասել է Գերա Սևիկյանը ՝ չբացառելով երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը նաև 2026 թվականից հետո:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |