Արմինֆո.Մոտ ժամանակներս "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն կներկայացնի ընկերության ներդրումային ծրագրի ուսումնասիրության նպատակով անցկացված աուդիտի արդյունքները եւ սակագնային բաղադրիչի վրա դրա հնարավոր ազդեցությունը: Այդ մասին դեկտեմբերի 25-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով, աուդիտորը՝ ի դեմս Grant Thornton ընկերության, ընտրվել է մրցութային հիմունքներով։ Հետազոտություններն իրականացվել են առաջարկվող տեխնիկական առաջադրանքների հիման վրա։ Աուդիտի նպատակն էր ուսումնասիրել "ՀԷՑ " ՓԲԸ ներդրումային ծրագրի հնարավոր ազդեցությունը սպառողների համար վերջնական սակագնի վրա: Բացի այդ, հետազոտություններն անհրաժեշտ էին նաեւ նախագծի վերաբերյալ հավաստի տվյալներ ստանալու եւ ընկերության ներդրումային ծրագրի գնահատման ավելի արդյունավետ մեթոդների կիրառման համար:
Նման աշխատանքները կդառնան պարտադիր եւ կանցկացվեն տարին մեկ անգամ, ինչը թույլ կտա ապահովել ներդրումների հավաստիությունն ու դրանց ազդեցությունը սակագների վրա: Այս պրակտիկան կտարածվի նաև այլ ընկերությունների վրա, իսկ աուդիտորների համար, ովքեր ուսումնասիրություններ կկատարեն, արդեն հաջորդ տարի կառաջարկվեն նոր տեխնիկական առաջադրանքներ։
RUB | 3.99 | 0.00 |
USD | 387.62 | 0.57 |
EUR | 421.19 | 1.82 |
GBP | 503.29 | 1.21 |
CAD | 278.40 | 0.37 |
JPY | 25.40 | 0.09 |
CNY | 54.45 | 0.10 |
CHF | 447.49 | 1.12 |