Արմինֆո. Աշխատանքներ են տարվում Հայաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի գնահատման էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։ Այդ մասին մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով, նախագծի իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բաղկացած է գիտնականներից, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից, մասնագետներից: Այս աշխատանքը տարվում է ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցության պայմաններում: Ստեղծվող հարթակի հիմնական նպատակը սանիտարահամաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության հավաքումն ու մշակումն է, վերլուծության եւ կանխատեսման անցկացումը:
Գերատեսչությունը, ինչպես նշել է նախարարը, ակտիվ աշխատանքներ է տանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, օջախների քարտեզագրման, տեղահանվող անձանց մասին տեղեկատվության հավաքագրման, իրավիճակի զարգացման հնարավոր ուղղությունների մոդելավորման ուղղությամբ:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |