Արմինֆո. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ, որով կկարգավորվեն գույքահարկի հաշվարկման ժամանակ շուկայական գների կիրառման հետ կապված հարցերը: Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանական հանձնաժողովում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ նախնական լսումների ժամանակ հայտնել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
Նրա խոսքով, Հայաստանում սկսվում է անշարժ գույքի կադաստրային գնահատումից անցում դեպի շուկայական, եւ հաշվիչի կիրառումը հնարավորություն կտա տարբեր սցենարների դեպքում գնահատել նախկին եւ նոր գնի տարբերությունը: Նորույթը դեռեւս ներկայացված չէ դիստանցիոն ռեժիմով, աշխատանքը շարունակվում է kadastr.am պորտալի շրջանակներում, որտեղ քաղաքացիները կարող են իրենք գնահատել իրենց գույքի շուկայական արժեքը, ստանալ հին ու նոր գներ, որոնցից պետք է վճարվեն հարկերը։ Հաշվիչը մշակելիս հաշվի կառնվեն միասնական ինտեգրված համակարգի շրջանակներում տարբեր ասպեկտներ։ Դա նշանակում է տեքստային բազայի առկայություն, քարտեզագրման հիմունքներ, որպեսզի քաղաքացին քարտեզագրման համակարգ մտնելով՝ տեքստային բազայից տեղեկատվություն ստանա ։
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |