Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառությունը աճել է 24%-ով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել են հետեւյալ ցուցանիշները․
• Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի
• Ոլորտում աշխատողների քանակը աճել է 13%-ով՝ 14 533-ից հասնելով 16 442-ի
• Ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակը աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի», - գրել է Նիկոլ Փաշինյանը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |