Արմինֆո. VEON-ը ("Վիմպելկոմի" մայր ընկերությունը) հայտարարել է, որ պայմանավորվել է Հայաստանում իր բիզնեսը՝ " VEON Armenia"-ն Team LLC ընկերությանը վաճառելու շուրջ: Այդ մասին հաղորդում է "Ինտերֆաքսը"՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։ Սպասվում է, որ գործարքը շուտով կփակվի։
VEON-ում գործարքը բացատրել են խմբի բիզնեսի կառուցվածքը պարզեցնելու եւ երկարաժամկետ աճի գրավիչ հեռանկարներով շուկաներում կենտրոնանալու ցանկությամբ:
VEON-ի հայկական բիզնեսը տեղական UCom ընկերությանը վաճառելու շուրջ բանակցությունների մասին հաղորդվել էր դեռ հունվարի 15-ին: Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ VEON-ը հրաժարվել է այդ բանակցություններից։ Ավելի վաղ ընկերությունը դիմել էր Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ՝ հայտնելով ակտիվը գնելու մտադրության մասին: "ՎԵՈՆ Արմենիա" - ն կապի ծառայություններ է մատուցում երկրում 1995 թվականից, 2008 թվականից աշխատում է Beeline ապրանքանիշի ներքո: Ընկերությունը տրամադրում է GSM 900/1800, 3G և 4G հեռախոսակապի, ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն CDMA, ADSL, FTTB և VDSL տեխնոլոգիաներով:
RUB | 4.24 | 0.04 |
USD | 387.64 | -0.37 |
EUR | 417.91 | -0.33 |
GBP | 485.83 | -0.42 |
CAD | 283.42 | -0.19 |
JPY | 24.87 | -0.04 |
CNY | 53.58 | -0.13 |
CHF | 427.48 | -0.46 |