Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021 17:50
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է

Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է

Արմինֆո. 2021թ Հայաստանը կնշի ատոմային ոլորտի 55-ամյակը․ 55 տարի առաջ՝ 1966 թ-ին, ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը:

Հենց այս իրադարձությունն էլ դարձավ երկրի հարուստ ատոմային պատմության սկիզբը. ոլորտի մասնագետները ապահովում են Հայաստանը մատչելի և էկոլոգիապես մաքուր էներգիայով, զարգացնում գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու համար:

«Դժվար է գերագնահատել ատոմային ոլորտի դերը Հայաստանի համար: Անկասկած, առաջատարը Հայկական ԱԷԿ-ն է, որը տալիս է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է մեր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Բայց այսօր ես ուզում եմ նշել նաև միջուկային տեխնոլոգիաների օգտագործման աճը բժշկության և գիտության մեջ: Ատոմային փորձագիտության առկայությունը երկրում նույնպես նպաստում է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, ավելի բարձր մակարդակի վրա է հասցնում անձնակազմի վերապատրաստումը: Մեր երկրում միջուկային արդյունաբերությունը զարգացել է բազմաթիվ գիտական կազմակերպությունների և ոլորտային ձեռնարկությունների աշխատանքի շնորհիվ: Դրանք են՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ինստիտուտը, Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և այլ գիտական կենտրոններ և հաստատություններ», - ասել է Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել վետերաններին, ովքեր զրոյից ստեղծեցին և հաջողությամբ զարգացրին Հայաստանում ատոմային ոլորտն, ու երիտասարդ սերնդի մասնագետներին, ովքեր դարձել են արժանի հետնորդներ ու նպաստում են ճյուղի հետագա զարգացմանը»:

 

Հայաստանի ատոմային ոլորտի զարգացումը պատմականորեն ընթանում է ռուսաստանյան գործընկերների հետ համագորխակցությամբ։ Ոլորտի զարգացման համար նման գործընկերային հարաբերությունների մեծ կարևորությունն ընդգծեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը․ «Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրով ատոմային բաղադրիչին գերիշխող դեր է հատկացվում, ինչի կապակցությամբ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի կառուցվածքում գործող Ռուսաստանի Դաշնության առաջատար իստիտուտների և ձեռնարկությունների հետ համագործակցությունը ստանում է երկարաժամկետ բնույթ։ Ռեակտորների նորագույն տեսակների նախագծման հարցում ռուսաստանյան ինստիտուտների հսկայական փորձը և լուրջ մշակումները օգտակար կլինեն միջուկային էներգիայի օգտագործման նոր ժամանակակից  օբյեկտի կառուցմամբ ՀԱԷԿ-ին փոխարինելու մեր նպատակների իրագործման հենց սկզբնական փուլից»։

 

Հոբելյանական տարում կարեւոր է նշել, որ Հայկական ԱԷԿ-ի կառուցումն ու շահագործումը նպաստել են ոչ միայն երկրի տնտեսության զարգացմանը, այլեւ ներդրում են ունեցել համաշխարհային ատոմային արդյունաբերության մեջ: «Սա առաջին ատոմակայանն էր բարձր սեյսմիկությամբ շրջանների համար։ Բոլոր մշակումներն ու նոր մոտեցումները հետագայում ընդգրկվել են ԱԷԿ-ի կառուցման նորմերում եւ ակտիվորեն օգտագործվում են մինչ այժմ, մասնավորապես, այնպիսի սեյսմավտանգ շրջաններում, ինչպիսիք են Իրանը, Հնդկաստանը և Բանգլադեշը: Այժմ մեր երկրի ատոմային ոլորտն ապրում է նոր, իր պատմության մեջ չափազանց կարևոր փուլ. «Ռոսատոմ»-ի հետ համատեղ աշխատանքներ են տարվում կայանի արդիականացման ուղղությամբ։ Հայկական ԱԷԿ-ը նոր կյանք կստանա՝ անվտանգության ավելի բարձր մակարդակով դրա շահագործումը կերկարաձգվի մինչեւ 2026 թվականը, իսկ հեռանկարում նաև մինչև 2036՝ դա անկասկած լավագույն նվերն է հոբելյանի առթիվ»,- նշել է Հայաստանի ատոմային ոլորտի ստեղծման մասնակից, Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական  Գերա Սևիկյանը։

 

Այսօր միջուկային տեխնոլոգիաների զարգացումը խթանում է կայուն զարգացումը և գիտատական հետազոտությունը: Կուտակված նյութական, տեխնիկական ու գիտական բազայի շնորհիվ զարգանում են ատոմի օգտագործման նոր ուղղությունները:

«Ամբողջ աշխարհում միջուկային տեխնոլոգիաներն օգտագործվում են ի շահ մարդկանց. օգնում են լուծել առողջապահական և մաքուր ջրի հասանելիության խնդիրները, խթանում են նոր թվային արտադրանքի զարգացմանը և տիեզերական հետազոտությանը, ինչպես նաև օգնում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Օրինակ՝ Հայաստանում վերջին տարիներին միջուկային բժշկությունը թափ է հավաքում. սկսվել է իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիան, և բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը: Այժմ Հայաստանի բնակիչները կարող են օգնություն ստանալ ոչ միայն այլ երկրներում, այլ հենց Հայաստանում։ Իր հերթին, հայկական ԱԷԿ-ը մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և արդյունաբերության զարգացումը կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ և Հայաստանը դարձնել առաջատար այս ցուցանիշով», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի փորձագետ Արա Մարջանյանը:

 

Ատոմային ոլորտը նաեւ երկրին հնարավորություն է տվել ձեւավորել սեփական ճյուղային գիտական կլաստեր։ Հայկական ԱԷԿ-ում, ճյուղային կազմակերպություններում ու հարակից ձեռնարկություններում աշխատում են հազարավոր մարդիկ: Տարեցտարի աճում է նաև բարձր որակավորում ունեցող կադրերի պահանջարկը, իսկ արդիականացման և հեռանկարում նոր ԱԷԿ-ի կառուցման հետ կապված կպահանջվեն մեծ թվով երիտասարդ մասնագետներ, որոնք կկարողանան ապահովել երկրի ատոմային օբյեկտների անվտանգությունը:«Երբ ես ավարտեցի դպրոցը, արդեն վստահ էի, որ արժե իմ կրթությունը շարունակել տեխնիկական ուղղությամբ։ Հայրս ինժեներ է, և ունեմ հարազատներ, որոնք սերտորեն կապված են ատոմային ոլորտի հետ։ Այդ պատճառով վաղ մանկությունից բազմիցս եղել եմ Մեծամորում և միշտ անհամբերությամբ եմ սպասել մեր ատոմակայանի հսկայական սառեցնող հովացման աշտարակները տեսնելու հնարավորությանը», - ասում է ՀԱԷԿ-ի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ) ինժեներ Արաքս Մարգարյանը։ «Հիմա էլ ինժեներ եմ աշխատում և շատ ուրախ եմ, որ էներգետիկայի ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի աշխատակից եմ։ Ղեկավարությունը եւ ավագ գործընկերները կիսում են իրենց փորձն ու սովորեցնում են գործնականում կիրառել բուհում ձեռք բերված տեսական գիտելիքները: Իմ աշխատանքը համարում եմ շատ հետաքրքիր ու հեռանկարային։ Ես ուրախ եմ, որ ընտրել եմ հենց այդ ուղղությունը, չէ որ ատոմային ոլորտը միշտ պահանջված կլինի, և առանց դրա ժամանակակից աշխարհում գոյություն ունենալն արդեն ուղղակի անհնար է պատկերացնել»։

 

2021թ Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966թ սեպտեմբերի 17-ը դարձավ ատոմային ճյուղի պատմության ելակետը՝ Հայաստանի ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ ԽՍՀՄ Նախարարների Խորուրդը Հայաստանում առաջին ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց։ Նորմատիվային ամբողջ բազան ստեղծվում էր «զրոյից»։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին։ Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ինստիտուտի, ,մ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։ Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել կիրառել տեխնոլոգիաներն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, տիեզերքը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվ զարգանում է միջուկային բժշկությունը․ վերջին մի քանի տարիներին երկրում սկվեց իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ անցկացվեց պոզիտրոնաէմիսսիոն տոմոգրաֆիան։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ա․Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան (ԵրՖԻ), Վ․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը, Ռոդիոակտիվ իզոտոպերի կենտրոնը, Միջուկային բժշկության կենտրոնը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
13.05.2024
RUB4.240.04
USD387.64-0.37
EUR417.91-0.33
GBP485.83-0.42
CAD283.42-0.19
JPY24.87-0.04
CNY53.58-0.13
CHF427.48-0.46