Արմինֆո.Անց են կացվում Փոթի- "Կավկազ" նավահանգիստ լաստանավային հաղորդակցության գործարկմանն ուղղված միջոցառումներ: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը՝ "ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. պետության և բիզնեսի հնարավորությունները" խորագրով համաժողովում։
Նրա խոսքով ՝ լաստանավային հաղորդակցության մեկնարկը սպասվում է մոտ ժամանակներս։ Փոխնախարարը հավելել է, որ այս նախագծի վերաբերյալ զգալի առաջընթաց է նկատվում ։ Նա նշել է, որ լաստանավի գործարկմամբ կկրճատվի ինչպես հայկական բեռների փոխադրման ժամանակը, այնպես էլ արժեքը։ Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունում շարունակվում է "Վերին Լարս" հսկիչ-անցագրային կետի վերակառուցման ծրագրի իրականացումը:
Նշենք, որ լաստանավային հաղորդակցությունը կոչված է Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը կապել ԵԱՏՄ երկաթուղային համակարգի հետ: Պետությունը մտադիր է սուբսիդավորել լաստանավային հաղորդակցությունը, ինչի կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին 30%-ով կնվազեցնի սակագները Ռուսաստանի ուղղությամբ՝ Եվրասիական երկաթուղային համակարգի հետ աղեղով: Սակագները կնվազեցնեն նաև ռուսական (50%) և վրացական (25%) երկաթուղիները ։ Փոթիի նավահանգստի օպերատորն աշխարհում խոշորագույն APM Terminals Poti բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որը ուկրաինառուսական հակամարտության կապակցությամբ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ: Արդյունքում՝ նախատեսված երթուղով փոխադրումները ենթարկվել են սահմանափակումների։ Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում հաղորդել էին, որ բանակցություններ են ընթանում Վրացական նավահանգստի օպերատորի հետ՝ Հայաստանից եւ դեպի Հայաստան բեռների լաստանավային փոխադրումների սահմանափակումները բացառելու նպատակով:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |