Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել է Solara ընկերություն, որը արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի փորձառու ընկերություններից մեկն է։
Նախարարության հաղորդագրության համաձայն, Solara ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում, ինչպես նաև առաջարկում պրեմիում արևային վահանակների և արևի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:
Ընկերության արտադրանքը մեծամասամբ արտահանվում է դեպի ԱՄՆ, մասամբ՝ նաև դեպի Ուզբեկստան և այլ ուղղություններ։ Արտադրական հզորությունները մեծացնելու նպատակով ընկերությունն օգտվել է նաև տնտեսության արդիականացման ծրագրի լիզինգի բաղադրիչից։
Solara ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրամասերով, ծանոթացել առաջիկա ներդրումային ծրագրերին։
Նշենք, որ Solara ընկերությունը ստեղծվել է 2019 թվականին և հանդիսանում է 2008 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված <La Solar Group> ընկերության հայաստանյան ռազմավարական գործընկերը: Նախորդ տարվա մայիսին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ ընկերության հայտին ։ Solar-ը Կոտայք համայնքում կառուցել է <Կոնստալ> ալյումինե պրոֆիլների արտադրության գործարան, որի համար ձեռք է բերել 23 հազար քմ մակերեսով տարածք ՝ արտադրական գործունեություն ծավալելու համար: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են արևային ֆոտովոլտային վահանակների ալյումինե կարկասների և արևային կայանների տեղադրման ալյումինե կոնստրուկցիաների արտադրությունը: Գործարանի կառուցման համար ներդրումների ծավալը կազմել է 15 մլն դոլար, որի արդյունքում ստեղծվել է շուրջ 200 աշխատատեղ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |