Արմինֆո.Համաշխարհային բանկի կառուցվածքում ներառված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 92,3 մլն եվրո վարկ՝ երկրի 2023 թվականի պետական բյուջեին աջակցելու համար: ՀՀ կառավարությունը մայիսի 11-ի նիստում հաստատել է բանկի հետ համաձայնագրի նախագիծը:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը և բնօգտագործման նորմատիվ-իրավական բազայի կատարելագործմանն ու տվյալ ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Ծրագրի ուղղություններից մեկը լինելու է իրավական դաշտի կատարելագործումը բնապահպանության, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում, ֆինանսավորման երկրորդ ուղղությունը վերաբերում է մարդկային կապիտալի զարգացմանը (կրթություն և մարդու իրավունքների պաշտպանություն): Եվ, վերջապես, երրորդ ուղղությունը նախատեսում է միջոցների հատկացում արդարադատության համակարգում բարեփոխումների և հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման համար։
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |