Արմինֆո. 2021 թվականին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրողների 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները նյութական աջակցություն կստանան։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 16-ի նիստում։
Նշենք, որ կուսակցությունների ֆինանսավորումը "Կուսակցությունների մասին" օրենքի պահանջն է։
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, ընդհանուր առմամբ, պետական բյուջեից աջակցության տրամադրմանն ուղղվելու է 520,7 մլն դրամ: Այդ գումարից "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, "Հայաստան" ընդդիմադիր դաշինքը՝ 163,2 մլն դրամ, իսկ մյուս ընդդիմադիր "Պատիվ ունեմ" դաշինքը՝ 50,7 մլն դրամ։
Եվս մեկ քաղաքական ուժ՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը, կֆինանսավորվի 50,4 մլն դրամի չափով։
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |