Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալները:
Նախարարության հաղորդագրության համաձայն, Վահե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռաիսիին մեր երկրում արդյունավետ աշխատանքի և սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկար տարիների համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Շնորհավորելով Ումանգ Ռավաթին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Վահե Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչի հետ աշխատանքը կշարունակվի նույնքան արդյունավետ կերպով:
Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել ավանդույթ դարձած արդյունավետ համագործակցությունը։
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |