Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը կմասնակցի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ դեկտեմբերի 15-ին Հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։
Նրա ասելով՝ ռուսական կողմը երախտագիտություն է հայտնում ՀՀ կառավարությանը ՝ ռուսական "Ռուսատոմ սերվիս" ընկերությանը որպես նախագծի գլխավոր կապալառու ընտրելու համար: Օվերչուկը հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է հայ գործընկերներին առաջարկել նաև իր մշակումները նոր ատոմային բլոկի կառուցման նախագծի վերաբերյալ, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են:
Նշենք, որ նիստի հարթակներում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համալիր միջոցառումների կատարման շրջանակային պայմանագրի ստորագրում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և "Ռուսատոմ Սերվիս" ԲԸ համալիր նախագծերի վարչության պետ Յուրի Սվիրիդենկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ՀԱԷԿ-ի և ռուսական ընկերության միջև 65 մլն դոլարի համաձայնագրի նախագծին: Նախատեսվում է, որ առաջիկա միջոցառումների արդյունքում, որոնք կմեկնարկեն հաջորդ տարվա հունվարից, Հայկական ԱԷԿ-ի բլոկի շահագործման ժամկետը
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |