Արմինֆո. Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի զեկուցագրի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն, հանդիսանալով «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում, առանց հատուկ թույլտվության և առանց լիցենզիայի, վերոնշյալ ժամանակահատվածում, հատուկ տեսակի տեխնիկայի օգտագործմամբ, Ս.Մ.-ի, Լ.Պ.-ի և Զ.Ս.-ի օժանդակությամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 350 խմ ծավալով օգտակար հանածո՝ ավազ: Ա.Ա.-ն արդյունահանված ավազի 1 խմ-ն 9000 դրամով, իսկ ընդհանուրը՝ 3 մլն 150 հազար դրամով իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը չվճարելով 5 մլն դրամը գերազանցող պետական տուրքերը:
«Վերոնշյալ արարքների արդյունքում՝ պետությանը նախնական հաշվարկով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ մոտ 5 մլն 500 հազար դրամի չափով: 2023 թվականի դեկտեմբերի 16-ին «Էլ-Ար Շինե» ՍՊ ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ 5 մլն 500 հազար դրամ վնասը», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |