Արմինֆո."Ուրալյան ավիաուղիներ" ավիաընկերությունը 2024 թվականի հունվարի 13-ից սկսում է Եկատերինբուրգից և Մոսկվայից (Դոմոդեդովո օդանավակայան) ուղիղ կանոնավոր չվերթներ դեպի Երևան: Այդ մասին ասվում է փոխադրողի հաղորդագրության մեջ։
Չվերթները կիրականացվեն հետևյալ չվացուցակով. Եկատերինբուրգ - Երևան - Եկատերինբուրգ ՝ չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: "Դոմոդեդովո" օդանավակայանից չվերթներ կիրականացվեն ամեն օր։
«Ավիաընկերության թռիչքների մեկնման հարմար ժամանակը թույլ կտա պլանավորել անմոռանալի ճանապարհորդություն: Հավաքեք ճարտարապետական հնությունների, խաչքարերի խորհրդավոր նախշերի, դուդուկի հմայիչ հնչյունների, հայկական խոհանոցի վառ համերի, լեռնային բնապատկերների, գեղատեսիլ կիրճերի և լճերի հավաքածու: Պարտադիր է այցելել Հանրապետության հրապարակ, "Վերնիսաժ" շուկա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, Մեծ Կասկադ մոնումենտալ համալիր, "Էրեբունի" արգելոց-թանգարան, - ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |