Արմինֆո. 2023 թվականին ռուսաստանցիների կողմից Հայաստանում գրանցվել է 3400 ընկերություն ։ Այդ մասին են վկայում Forbes-ի պատվերով "Ֆինիոն" ընկերության իրականացրած հետազոտությունների արդյունքները։
Այս ցուցանիշով մեծ տարբերությամբ առաջատարն է Վրաստանը, որտեղ հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 13 հազար իրավաբանական անձ: Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղ մեկ տարվա ընթացքում ռուսները ստեղծել են 6100 ընկերություն, երրորդ տեղը կիսում են Հայաստանն ու Չեռնոգորիան, որտեղ գրանցվել է 3400-ական իրավաբանական անձ ՝ ռուսաստանցի սեփականատերերով: -0-
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |