Արմինֆո. Հունվարի 25-ի առավոտյան դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար կարելի է անցնել
https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023 հղումով:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ է Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհը։ Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի ավտոճանապարհները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Բերդ-Ճամբարակ, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» և «Մեղրու Սար» կոչվող հատվածները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը, «Մեղրու Սար» կոչվող հատվածը և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-30 կմ-ին մառախուղ է:
Տաթև գյուղում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |