Արմինֆո. Fly Ana ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է թռիչքների դադարեցման մասին: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ։
"Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը կապված է ընկերության կողմից իրականացվող գործառնական փոփոխությունների հետ։ Ավիաընկերությունն աշխատում է ծառայությունների եւ իր ուղևորների սպասարկման շուտափույթ վերականգնման ուղղությամբ", - ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր Fly Arna-ում ծագած խնդիրների մասին, որոնք առաջացել էին, առաջին հերթին, հայկական կողմից ավիաընկերության ստեղծման ժամանակ ստանձնած պայմանները չկատարելու պատճառով: Խոսքը, առաջին հերթին, պետության կողմից ավիաչվերթների կատարման ծախսերի փոխհատուցման մասին էր։ Ավիափոխադրողը դադարեցրել է թռիչքները հունվարի 10-ից, երբ կատարվել էր վերջին չվերթը: Մինչ այդ ավիափոխադրողի հիմնական բաժնետերերից մեկը ՝ Air Arabia-ն, հետ էր կանչել իր երկու ինքնաթիռներից մեկը։ Այժմ ավիաընկերության ճակատագիրը պետք է որոշի տնօրենների խորհուրդը, որի նիստը տեղի կունենա այս շաբաթ։ Հունվարի 10-ից հետո ավիափոխադրողի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 50 տոկոսով կրճատվել են։
Հիշեցնենք, որ Fly Arna-ն ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբերին, սակայն ստեղծման պահից 1,5 տարի անց այն բախվել է խնդիրների, որոնք, ըստ առկա տվյալների, առաջացել են ավիաընկերության ստեղծման ժամանակ հայկական կողմից համաձայնագրի պայմանները չկատարելու պատճառով։ Ընկերության բաժնետոմսերի 49%-ը պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), նույնքան էլ՝ արաբական International Business Company-ին, որը փոխկապակցված է Air Arabia ավիաընկերության հետ: Բաժնետոմսերի մնացած 2 տոկոսը լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանի սեփականությունն է:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |