Արմինֆո.Հայաստանում կներդրվի Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարների գործիքակազմ: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ երկրորդ ընթերցման ժամանակ գործադիրից ստացվել են մի քանի առաջարկներ, որոնք ավելի շատ խմբագրական բնույթ են կրում: Օրինագծում բովանդակային փոփոխություններ չկան։ Փաստաթղթում խոսքը, մասնավորապես, հարկային կամ մաքսային աշխատողի աշխատանքի վարձատրության արդարացի համակարգի կիրառման մասին է ։ Նախագծի նպատակն է դադարեցնել մասնագետների արտահոսքը ՊԵԿ-ից։ "Շատ աշխատակիցներ հնարավորություն են ստանում ավելի բարձր աշխատավարձով աշխատել մասնավոր հատվածում, և որքան էլ նրանք նվիրված լինեն հարկային կամ մաքսային ծառայությանը, ինչ-որ պահի աշխատավարձի անհավասարությունն այնքան շոշափելի է դառնում, որ նրանք որոշում են տեղափոխվել մասնավոր հատված", - նշել է Ռ.Բադասյանը, հավելելով, որ խոսքը պիլոտային ծրագրի մասին է: Գործիքակազմը կսահմանվի կառավարության որոշմամբ, իսկ ՊԵԿ աշխատակիցների աշխատանքի գնահատումն իրականացվելու է Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա:
Իր հերթին՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով ներկայացված փաստաթուղթը, չի բացառել համանման գործիքակազմի կիրառման հնարավորությունը նաեւ այլ ոլորտներում: Ամենակարեւորը, հանձնաժողովի ղեկավարի ասելով, որ հավելավճարների հաշվարկման գործում գերատեսչության ղեկավարների ազդեցությունը նվազագույնի կհասցվի, եւ ՊԵԿ աշխատակիցներն իրենք կկարողանան սահմանված գործիքակազմի հիման վրա գնահատել իրենց աշխատանքը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |