Արմինֆո.Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային կլինի՝ Ռուսաստանից նրա տնտեսական կախվածության պայմաններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Նախարարի խոսքով ՝ ներկայումս տարբեր ուղղություններով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից բավականին մեծ է՝ ինչպես արտահանման և ներմուծման, այնպես էլ էներգետիկայի և այլ ճյուղերում: "Ամեն դեպքում, կախվածությունն ինչ-որ մի կետից, ինչպիսին էլ այն լինի, պետք է դիվերսիֆիկացնել՝ սեփական ինքնիշխանությունը բարձրացնելու համար", - հայտարարել է Հովհաննիսյանը:
Դրա հետ մեկտեղ, ֆինանսների նախարարի կարծիքով, հաշվի առնելով այդ կախվածությունը, Եվրասիական միությունից դուրս գալը ռիսկային կլիներ։
Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ-ում կայացել է վերջին 10 օրվա ընթացքում վարչապետի արդեն երրորդ փակ հանդիպումը կառավարության անդամների և կուսակիցների հետ: Ինչպես ասվում էր վերջին հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում, Փաշինյանը կառավարության անդամների և կուսակիցների հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Միեւնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցների, Փաշինյանը "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի՝ ոչ ուշ, քան այս տարվա աշնանը: Նշվում էր, որ վարչապետն իր զինակիցներին հասկացրել է, որ Արևմուտքը Հայաստանից գործնական քայլեր է պահանջում Ռուսաստանից հեռանալու և նրան տարածաշրջանից դուրս մղելու ուղղությամբ։ Իսկ Հայաստանին այս իրավիճակում ոչինչ չի մնում անելու, քան՝ կատարել այդ պահանջները, քանի որ "Ռուսաստանը վաղուց երես է թեքել նրանից"։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |