Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-իրանական համագործակցությունը և շեշտել, որ մեծ պոտենցիալ կա հանքարդյունաբերության ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցում։
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից, պղնձի, ոսկու, մոլիբդենի, բազմամետաղների արդյունահանումից, ոլորտում առկա մարտահրավերներից, հանքերի շահագործման ընթացակարգերից, ներդրումային գործիքներից և առկա ռիսկերից։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանն իր մեջ ներառում է ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման բոլոր առաջնահերթությունները՝ կարևորելով դրանցից յուրաքանչյուրը։ Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ հանքարդյունաբերության զարգացումը կարևոր տնտեսական բաղադրիչ լինելուց զատ չպետք է հանգեցնի շրջակա միջավայրի աղտոտմանը։
Խոսելով ոլորտային առաջնահերթություններից՝ նախարարի տեղակալն առանձնացրել է երկրաբանական ուսումնասիրությունը, քանի որ հետազոտությունների հիմնական մասը խորհրդային շրջանում արված ուսումնասիրություններ են։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |