Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն ոլորտների զարգացման Կառավարության տեսլականը, մասնավորապես անդրադարձել է կրթության, առողջապահության, կապիտալի շուկայի ոլորտներում առկա խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին:
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |