Դիանա Հակոբյան. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 19:43

Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում հայտարարել է Ամերիաբանկի արժութային և բրոքերային գործառնությունների գծով համա-տնօրեն Դիանա Հակոբյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 20:39

Արմինֆո. Մարտի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման որոշումը, համաձայն որի՝ ընկերության պարտատոմսերը մարտի 27-ից կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմանական (Abond) ցուցակ և կթույլատրվեն դրանցով  հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։ 

ՀԾԿՀ. ավարտին է մոտենում "Մեծ Մասրիկ" արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարությունը
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:54

Արմինֆո.Ավարտին է մոտենում Հայաստանում  "Մեծ Մասրիկ" արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարությունը։ Այդ մասին փետրվարի 28-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ում թեկնածությունը ՀՀ կառավարությունը կրկին առաջադրել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար:

Moody s գործակալությունը "ՀԷՑ" ՓԲԸ-ին շնորհել է B2 վարկանիշ, որն ամենաբարձրն է հանրապետությունում. գլխավոր տնօրեն
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 15:23

Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցերի" ներդրումային ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումն ամենահեշտ խնդիրն է, շատ ավելի դժվար է ճիշտ կազմակերպել աշխատանքը։ Այդ մասին փետրվարի 14-ին լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 15:04

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի 32 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

2024 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 13:29

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2024 թվականի փետրվարի 1-ից չի փոխվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դեկտեմբերի 27-ի նիստում:

"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը պատրաստվում է 10-ամյա նոր ներդրումային ծրագրի իրականացմանը
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 15:36

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն (ՀԷՑ), որը մտնում է "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ, պատրաստվում է նոր ՝ 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտարարել է  ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին ընկերության 32 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկմանը նվիրված  միջոցառման շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» կապիտալի շուկա է մտել պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ. տեղաբաշխողն Ամերիաբանկն է
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 14:53

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն կապիտալի շուկա է մտել 32 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ: Այդ տրանշի շրջանակներում թողարկվել է 320 հազար պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 11.4% եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով և վեց ամիսը մեկ արժեկտրոնային վճարումների հաճախականությամբ: Տեղաբաշխողը և շուկայաստեղծն Ամերիաբանկն է: Այս մասին լրագրողներին հաղորդել է հայտնել է Էլցանցերի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին թողարկմանը նվիրված պաշտոնական միջոցառման շրջանակներում կայացած ճեպազրույցում ։

Հայաստանի էլեկտրական ցանցեր-ն սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի փոխադրման նախագծին միանալու մասին
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 11:50

Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի "դուստր" ընկերությունը՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ - ն, սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը ՝ միանալու Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի տեղափոխման նախագծին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

Սամվել Կարապետյանը շինարարության և ճարտարագիտության ոլորտի ամենահարուստ գործարարներից մեկն է՝ ըստ GEOWORLD պարբերականի վարկածի
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 17:50

Արմինֆո. GEOWORLD-ի վարկածով  հայտնի ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ճարտարապետության և ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալող աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջատար տասնյակում:

 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023, 18:38

Արմինֆո.

ՀԾԿՀ-ը 20 մլն դրամով տուգանել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությանը
 Ուրբաթ, 30 Հունիսի 2023, 15:52

Արմինֆո. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 30-ին որոշում է կայացրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 20 մլն դրամով (մոտ 51 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):

ԵԱԶԲ-ն քննարկում և Հայաստանում իրականացնում է մի շարք էներգետիկ նախագծեր. բանկի ղեկավար
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023, 13:32

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը քննարկում և Հայաստանում իրականացնում է մի շարք էներգետիկ նախագծեր: Այդ մասին մայիսի 15 - ին Ալմաթիում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) մասնակից ներդրողների համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ի պատասխան ՀՀ-ում բանկի ենթակառուցվածքային նախագծերի մասին հարցին։

 Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023, 19:28

Արմինֆո.

ՀԾԿՀ ղեկավար. Ապրիլի 1-ից էլեկտրացանցերին նոր միացումների արժեքը կավելանա 2-3 անգամ
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 13:25

Արմինֆո. Ապրիլի 1-ից "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի բոլոր նոր բաժանորդները ստիպված կլինեն վճարել միացումների ավելի բարձր գին: Այդ մասին մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

"Ռոստելեկոմը" մտափոխվել է վաճառել հայկական GNC-Alfa օպերատորը
 Հինգշաբթի, 16 Մարտի 2023, 19:09

Արմինֆո."Ռոստելեկոմը" որոշել է ակտիվորեն զարգացնել հայկական GNC-Alfa օպերատորին, վաճառքի հարցը օրակարգից հանվել է։ Այդ մասին, ինչպես հաղորդում է "Ինտերֆաքսը", լրագրողներին հաղորդել է ռուսական խոշորագույն հեռահաղորդակցային օպերատորի նախագահ Միխայիլ Օսեեւսկին։

Կառավարությունը կսուբսիդավորի Ջերմուկում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների վնասները
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2023, 13:21

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի կապի օպերատորները 2022 թվականին կրճատել են հարկային վճարումները պետական գանձարան
 Չորեքշաբթի, 25 Հունվարի 2023, 19:31

Արմինֆո. "ՄՏՍ Հայաստանը" (ապրանքանիշը ' VivaCell-MTS) Հայաստանի կապի օպերատորների շարքում առաջատար է խոշորագույն հարկատուների ցանկում: 2022 թվականին "ՄՏՍ Հայաստանը" պետական գանձարան է վճարել 15.9 մլրդ դրամ (10-րդ տեղը՝ նախորդ տարվա 8-րդի դիմաց), որից 13.7 մլն դրամը՝ մաքսատուրքեր, 5.6 մլրդ դրամ ՝ ուղղակի հարկեր (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), ավելի քան 6.9 մլրդ դրամ ՝ ԱԱՀ։ Այս մասին են վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները։

2023 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի ազատ շուկայի մասնաբաժինը կկազմի շուրջ 20%. ՀԾԿՀ ղեկավար
 Հինգշաբթի, 5 Հունվարի 2023, 12:51

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է 2018 թվականից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքները:

2023 թվականին Հայաստանում վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022, 17:47

Արմինֆո.2023 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի վերջնական սպառողների սակագինը կմնա անփոփոխ: Այդ մասին որոշում է կայացվել դեկտեմբերի 28-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84