Արմինֆո.Մի քանի ամիս լաստանավային հաղորդակցությունը գործում է, սակայն, մեր գնահատմամբ, այն բավարար հետաքրքրություն չի առաջացրել արտահանողների և ներմուծողների շրջանում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա չի բացառել, որ բեռնափոխադրումների ծովային հատվածի սուբսիդավորման ծրագիրը կդադարեցվի։ «Մենք չենք տեսել, որ արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվողները ընկերություններն օգտագործել են լաստանավային հաղորդակցությունն այնպես, որպեսզի մենք մեր գործընկերներին համոզենք շարունակել այսդծրագրի իրականացումը», - նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին հայտարարվել էր Բաթում-Նովոռոսիյսկ ծովային բեռնափոխադրումների գործարկման մասին, որը կոչված էր դառնալու Վերին Լարսի անցակետի այլընտրանքը։ Նման որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ վրացական "Փոթի" նավահանգստից դեպի Ռուսական "Կովկաս" նավահանգիստ լաստանավային հաղորդակցության մեկնարկի նախաձեռնությունը ձախողվել էր՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով: Նախատեսվում էր շաբաթական մեկ առաքում իրականացնել, հետագայում, կախված պահանջարկից, առաքումների քանակը կարող էր ավելանալ ։ Պետությունը մտադիր էր սուբսիդավորել բեռնափոխադրումների ծովային հատվածը ։ Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի գարնանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր հունիսի 15-ից Վրաստանի «Փոթի» նավահանգստից դեպի Ռուսական «Կովկաս» նավահանգիստ կանոնավոր լաստանավային հաղորդակցության մեկնարկի մասին։ Լաստանավի օպերատորը APM Terminals Poti բեռնափոխադրող ընկերությունն է, որը ուկրաինա-ռուսական հակամարտության առնչությամբ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ: Արդյունքում ՝ նախատեսված երթուղով փոխադրումները հայտնվել են սահմանափակումների տակ։ Նախատեսվում էր, որ լաստանավային հաղորդակցությունը Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը կկապի ԵԱՏՄ երկաթուղային համակարգի հետ։ Պետությունը մտադիր է սուբսիդավորել լաստանավային հաղորդակցությունը, ինչի հետ միաժամանակ Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) խոստացել է նվազեցնել սակագները (30%-ով) դեպի Ռուսաստան ՝ Եվրասիական երկաթուղային համակարգով: Սակագների նվազեցման մասին հայտարարել են նաև ռուսական (50% - ով) և վրացական (25% - ով) երկաթուղիները: