Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 18:23
Ալինա Հովհաննիսյան

Արտակ Քամալյան. Հաջողության բանալին կրթությունն է։  Մնացած ամեն ինչ, իհարկե, կարեւոր է, բայց՝ երկրորդական

Արտակ Քամալյան. Հաջողության բանալին կրթությունն է։  Մնացած ամեն ինչ, իհարկե, կարեւոր է, բայց՝ երկրորդական

Արմինֆո.Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացվել և ընդգրկվել է էկոնոմիկայի նախարարության կազմում։ 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը 2019թ. մայիսին նշանակվել է միավորված Էկոնոմիկայի  նախարարությունում նախարարի տեղակալ, նրան հանձնարարվել է ղեկավարել ագրոոլորտը։  ԱրմԻնֆո-ի հետ նախորդ հարցազրույցում Քամալյանը, ամփոփելով փոխնախարարի պաշտոնում իր կիսամյա աշխատանքի արդյունքները, դժգոհում էր համակարգային մոտեցման, թիմային աշխատանքի բացակայությունից եւ որակյալ կադրերի պակասից:

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ երկրորդ հանդիպման ժամանակ Արտակ Քամալյանը պատմել է, թե ինչ դժվարությունների է ստիպված բախվել՝ որպես երկրի ագրոոլորտի համար պատասխանատու, ինչ գերակա խնդիրներ է այսօր իր առջև դնում Հայաստանի ագրոհատվածը, ինչ է արվել այս ընթացքում, իսկ ինչն է դեռևս օրակարգում:

 

- Պարոն Քամալյան, առաջին հերթին կուզենայի ձեզ հետ խոսել Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում աշխատանքի առանձնահատկության մասին: Որքանո՞վ է դա բարձրացրել արդյունավետությունը, կամ հակառակը ՝ բարդացրել գերատեսչության աշխատանքը։ Թե՞ դա, ոչ ավել, ոչ պակաս՝ կառուցվածքային օպտիմալացում է ՀՀ կառավարության կողմից։

 

Չեմ կարող ասել, թե պարզեցրել է, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարող ասել, որ բարդացրել է։  Հավանաբար, բյուրոկրատիան ավելացել է, եւ ամբողջ փոխակերպումը պահանջել է որոշակի ժամանակ, ուժեր, նյարդեր, եւ այլն: Ես ցանկացած փոփոխությունում միշտ փորձում եմ փնտրել դրական կողմեր: Եվ այս տեսանկյունից նշեմ, որ մենք կարողացել ենք բարեփոխել նախարարության գյուղատնտեսության հատվածի մեր ներքին կառուցվածքը (ինչ-որ վարչություններ փակվել են, բացվել են նորերը)։  Մեզ թվում է, որ նախարարության այսօրվա կառուցվածքը ագրոհատվածի մասով համապատասխանում է արդի պահանջներին։  Բայց ամենահիմնական բանը, որ մենք հասցրել ենք անել այս ընթացքում, մեր մտքերը ձևակերպելն է և դրանք շարադրելը "Գյուղատնտեսության զարգացման ռազմավարության" և այդ ռազմավարության իրականացման կոնկրետ ծրագրի տեսքով։

 

- Նախորդ հարցազրույցում Դուք խոսեցիք համակարգային մոտեցման բացակայության մասին:

 

Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և այժմ գտնվում ենք մեր ռազմավարությունից բխող գործողությունների կոնկրետ ծրագրի եզրափակիչ փուլում, որոնք կսկսենք իրականացնել արդեն այս ամսից սկսած։

 

- Եկեք անցնենք գյուղատնտեսության ճյուղերին, մասնավորապես՝ անասնապահությանը։  Անցյալ տարվանից շատ է խոսվել խելացի ֆերմերային տնտեսությունների կառուցման ծրագրի մասին, որոնք, ինչպես նշվել է, կնպաստեն կաթնամթերքի եւ մսի արտադրողականության բարձրացմանը: Կցանկանայի իմանալ, թե որքանով է պահանջված և արդյունավետ ծրագիրը։

 

Թե որքան արդյունավետ է այս ծրագիրը, մենք կարող ենք ասել, միայն այն ժամանակ, երբ այդ ֆերմաները կառուցվեն, եւ դա կարող է տեւել մեկ տարի եւ ավելի. Բայց, պետք է նշեմ, որ պահանջարկի տեսանկյունից մենք ավելի վատ իրավիճակ էինք ակնկալում, քան ունենք։ Այսօրվա դրությամբ սերտիֆիկացիա է անցել մոտ 100 մարդ։ 10-ից ավելի  մարդիկի  ստորագրել են պայմանագրեր եւ գտնվում են ֆերմաների կառուցման  տարբեր փուլերում:  Կարծում եմ, որ այս ամիս 1-2 ֆերմա արդեն շահագործման կհանձնվի: Մենք մշտապես դիտարկում ենք այս գործընթացը: Ուշագրավ է, որ ծրագրի շահառուներ կան Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։

 

- Ինչպե՞ս է վիճակը հողային բարեփոխման գործում։ Եթե չեմ սխալվում, այդ նախաձեռնության իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ:

 

Այո, ստեղծվել է աշխատանքային խումբ։ Օրինակ, մենք արդեն պատրաստել ենք գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգի օրինագիծը, որն այժմ զետեղված է e-draft-ում, եւ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ, տալ իրենք գնահատականները, ինչպես նաեւ դիտողություններն ու առաջարկությունները: Հիմա այդ հարցերը մենք քննարկում ենք բնակչության, փորձագիտական հանրության հետ, կառավարության ներսում, հավաքում ենք նախարարությունների կարծիքները։

 

- Այս տարի կներկայացնե՞ք կառավարության քննարկմանը:

 

Կարծում եմ ՝ այո։ Չեմ կարող հստակ ասել, թե արդյոք օրինագիծը կարժանանա կառավարության, իսկ հետագայում նաև Ազգային ժողովի հավանությանը,  բայց այն, որ մենք գործը կհասցնենք կառավարությունում քննարկման, կասկած չի հարուցում։

 

- Քանի որ մենք խոսեցինք պետական կարգավորման մասին, չեմ կարող չանդրադառնալ ֆերմերների և վերամշակողների փոխհարաբերություններին։  Բոլորովին վերջերս Վայոց Ձորի մարզում խաղողագործները բողոքում էին վերամշակողներից, որոնք հրաժարվել էին իրենց խաղողը գնել նախկինում նշված գնով։ Արդյո՞ք  չեք կարծում, որ այստեղ պետությունը պետք է ասի իր խոսքը և ինչ-որ կերպ նպաստի տարիներ շարունակ կրկնվող կոնֆլիկտի կարգավորմանը։

 

Եթե գլոբալ նայենք իրավիճակին, ապա այստեղ գյուղատնտեսության արտադրանքի գնագոյացման հստակ մեխանիզմի անհրաժեշտություն կա։  Պետք է լինի նախապես հայտնի եւ բոլոր կողմերի միջև համաձայնեցված  հստակ գնագոյացման մեխանիզմ: Ապրանքի գնի մասին պետք է պայմանավորվեն այդ երկու սուբյեկտները։   Պետությունն այստեղ քիչ բանով կարող է օգնել որոշակի կոնֆլիկտային իրավիճակներում։  Պետության խնդիրը, մասնավորապես, վերամշակողի կողմից մենաշնորհային գին, կամ ավելին ՝ մենաշնորհային, կարտելային համաձայնություն թույլ չտալն է։  Բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշակի գինը կախված է բազմաթիվ գործոններից: Մենք ապրում ենք շուկայական երկրում, եւ գնագոյացումը, համապատասխանաբար, պետք է լինի շուկայական: Մենք չենք կարող որևէ մեկի կողքին կանգնել  այս իրավիճակում:

 

Օրինակ, եթե մենք աջակցենք վերամշակողներին, ապա կտուժեն ֆերմերները, ինչի արդյունքում խաղողի այգիները կհատեն և ցածր գնով խաղող չեն արտադրի։  Իսկ եթե գյուղացիների կողմը կանգնենք ու վերամշակողներին պարտադրենք խաղող մթերել ֆերմերների պահանջած բարձր գնով, ապա վերջիններս գինին կստանան խելահեղ ինքնարժեքով, որը, արդյունքում, չեն կարողանա վաճառել ու կսնանկանան, ինչն էլ, իր հերթին, հաջորդ տարի կհանգեցնի ցածր պահանջարկի ու գնի անկման։

 

- Այդ դեպքում ո՞րն է ելքը։

 

Ելքը այն է, որ պետությունը սահմանում է "խաղի կանոնները" և հստակ վերահսկում է իր ինստիտուտների միջոցով այդ կանոնների պահպանումը։  Շուկան որոշում է գինը' կախված տարբեր գործոններից (պահանջարկ, առաջարկ, որակ և այլն): Առաջին բանը, որ ես խորհուրդ կտայի ֆերմերներին և վերամշակողներին, որպեսզի նրանք նախապես պայմանագրային հարաբերություններ ունենան, նախապես պայմանավորվեն գնի, ժամկետների, որակի շուրջ։  Պայմանավորվեն դեռ բերքահավաքի շատ առաջ: Ու, նաև, պետությունը կարող է աջակցել արտադրանքի իրացմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում ՝ ստեղծելով համապատասխան ենթակառուցվածք (մեծածախ և մանրամեծածախ շուկաներ, լոգիստիկ կենտրոններ և այլն), ինչպես նաև խթանելով արտահանումը  տարբեր գործիքներով (ներառյալ հարկային)։

 

- Արդյո՞ք չի կարելի Գյուղատնտեսության մասին օրինագծում, որի մասին խոսել էիք ավելի վաղ, ներառել կետլ, որը նախատեսեր պայմանագրային հարաբերությունների կարգավորման մեխանիզմներ:

 

Չեմ կարծում, որ դա պետք է կարգավորվի օրենքով։ Սակայն, մենք Ամանորից հետո նախատեսում ենք ուժեղացված ռեժիմով շփվել ֆերմերների հետ՝ թախանձագին հորդորելով նախապես պայմանագրեր կնքել վերամշակողների հետ։

 

- Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք խոսեցիք երիտասարդ ֆերմերներին աջակցության ծրագրի մասին։  Հիմա ինչ փուլում է ծրագիրը։ Արդեն կա՞ն կոնկրետ աշխատանքներ:

 

Նախ, մենք միանգամայն հստակ գիտակցում ենք, որ առանց երիտասարդների ներգրավվածության ոլորտում դժվար կլինի հասնել էական հաջողության: Երկրորդ, նման ներգրավումն արդյունավետ կլինի, եթե խնդրի լուծման նկատմամբ լինի համակարգային  մոտեցում։ Մասնավորապես, մենք նախատեսում ենք սկսել նման ներգրավվածություն միջնակարգ դպրոցների ավագ դասարաններից սկսած եւ վերջացրած պետական դրամաշնորհների տրամադրմամբ, ինչպես նաեւ նպաստել գյուղում բիզնեսի զարգացման համար միջազգային կազմակերպությունների դրամաշնորհների տրամադրմանը: Ըստ մեր հայեցակարգի ՝ երիտասարդ ֆերմերների շարքը մենք դասում ենք մինչև 35 տարեկան անձանց։  Չեմ բացառում, որ քննարկումների արդյունքում ինչ-որ բան կարող է փոխվել։

 

- Ագրոհատվածի ո՞ր ուղղություններն է ընդգրկելու երիտասարդ ֆերմերներին աջակցության ծրագիրը:

 

Կարծում եմ, որ դա ավելի շատ վերաբերելու է գյուղմթերքի փոքր վերամշակմանը։ Ենթադրում եմ, որ նրանք կարող են ներգրավվել այնպիսի ոլորտում, ինչպիսին են non - food agriculture-ը (ոչ պարենային գյուղատնտեսությունը)։  Սա վերաբերում է ծաղիկների, բնական ներկերի, կամ  դեղաբույսերի արտադրությանը: Եվ, իհարկե, այն ամենը, ինչ կապված է թվային եւ նորարարական գյուղատնտեսության հետ, քանի որ այստեղ անհրաժեշտ են որոշակի հմտություններ, հատուկ կրթություն, համապատասխան մոտիվացիա եւ նոր գագաթներ նվաճելու կողմնորոշում:

 

- Այսպիսով, դուք ցանկանում եք խթանել գյուղատնտեսական կրթությունը երիտասարդների շրջանում և ինչ-որ փոփոխություններ մտցնել գյուղատնտեսի մասնագիտության վերաբերյալ նրանց մտածողության մե՞ջ:  Քանի որ այսօր նկատվում է միտում, երբ երիտասարդներն ավելի ու ավելի քիչ են ցանկանում իրենց ապագան կապել հողի, մասնավորապես գյուղատնտեսության հետ։

 

Աջակցելով երիտասարդ ֆերմերներին՝ մենք ուզում ենք նրանց ասել, որ գյուղատնտեսությունը չի նշանակում ցեխ, գարշահոտություն, ցածր եկամտաբերություն։  Կցանկանայի, որ երիտասարդների շրջանում հասունանար  ըմբռնումը, որ գյուղատնտեսությունը կարող է լինել շատ գեղեցիկ, արժանապատիվ, օգտակար և սոցիալական ուղղվածության բիզնես։  Քանի որ ոչ բոլոր բիզնեսներն են բարոյական բավարարվածություն  պատճառում։ Բայց երբ դու արտադրում ես այն, ինչ հարկավոր է բոլորին, և դա անում ես արժանապատվորեն ՝ որակյալ ապրանքներ մատակարարելով, դրանից հաճույք ես ստանում։  Հավատացեք, այն մարդիկ, ովքեր հացահատիկ են արտադրում, եւ նրանք, ովքեր զբաղվում են ինչ-որ թունավոր նյութերի արտադրությամբ, որոնք նույնպես անհրաժեշտ են, նրանք բոլորովին տարբեր են: Հացահատիկ արտադրողը, իմ կարծիքով, ավելի երջանիկ է, քանի որ նա արտադրում է հաց: Սա ազնիվ եւ սոցիալապես նշանակալից իրադարձություն է: Որոշակի տարիքից մարդիկ սկսում են մտածել դրա մասին։  Մեր խնդիրն է, որ երիտասարդները նույնպես այդ մասին մտածեն։ Ընդհանուր առմամբ, հաջողության բանալին կրթությունն է։  Պետք է հնարավորություն տալ մեր երիտասարդներին որակյալ կրթություն ստանալ։ Մնացած ամեն բան, իհարկե, կարեւոր է, բայց, իմ կարծիքով, երկրորդական է ։

 

- Ստացվում է՝ մենք կհեռանանք սուբսիդավորման քաղաքականությունից։

 

Այո, մենք կհեռանանք: Սուբսիդավորումն, իհարկե, կմնա պետական աջակցության մի մասը, բայց, կարծում եմ, գերիշխող դիրք չի զբաղեցնի։  Մենք մտադիր ենք օգտագործել տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ ոչ դրամական աջակցության մեթոդներ, հարկային և դրամաշնորհային մեխանիզմներ։

 

- Ձեր կարծիքով, որ ուղղություններով են առավել անհրաժեշտ հարկային արտոնությունները՝  հաշվի առնելով մեր գյուղատնտեսության առանձնահատկությունները:

 

Կարծում եմ, որ առաջին հերթին դրա կարիքն ունեն մեր արտահանողները։ Հատկապես

նրանք, ովքեր զբաղվում են առաջնային արտադրության  գյուղատնտեսական արտադրանքի արտահանմամբ (fresh foods): Կարծում եմ, որ հարկային արտոնություններ են պետք նաև ԱԱՀ-ի տեսանկյունից ։  Քանի որ Հայաստանը, ցավոք, այն սակավաթիվ երկրներից է, որտեղ չկա Սննդամթերքի ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափ։  Դա նաև սոցիալապես կարևոր հարց է, և գյուղատնետսական բիզնեսի զարգացման հարց։  Թեև  կառավարությունում մեր գործընկերների հետ միասնական կարծիք չունենք այս հարցի շուրջ, բայց ես խորապես համոզված եմ և քանի դեռ աշխատում եմ կառավարությունում ՝ պայքարելու եմ պարենային խմբի համար ԱԱՀ-ի դրույքաչափի նվազեցման համար։

 

- Խոսելով արտահանողների մասին՝ չեմ կարող Ձեզ չհարցնել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին, ինչը, կարելի է ասել, մեր գյուղատնտեսության "աքիլեսյան գարշապարն" է: Ի՞նչ է այսօր այդ առումով ձեռնարկում նախարարությունը։

 

Իսկապես, դա մեզ համար բավականին լուրջ խնդիր է։  Իհարկե, մեր գյուղատնտեսության գերակշիռ մասը կողմնորոշված է դեպի ԵԱՏՄ շուկա, ավելի շատ դեպի ՌԴ արտահանում։  Հետեւաբար, թե մեր ռազմավարությունում, թե մեր փաստացի գործողություններում, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դուրս գանք երրորդ երկրների շուկաներ, մասնավորապես՝ Սինգապուր, Վիետնամ, Ճապոնիա, ԵՄ երկրներ, եւ այլն: Բայց դա այնքան էլ հեշտ չէ, եւ ոչ էլ՝ արագ:

 

- Խնդիրն առնչվում է  լոգիստիկայի՞ն:

 

Ոչ միայն լոգիստիկային: Բանն այն է, որ այդ շուկաներ դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ գիտելիքների այլ մակարդակ (դարձյալ՝ կրթություն), այլ որակի արտադրանք, որոնք համապատասխանում են այդ երկրների սննդի անվտանգության պահանջներին ։  Պետք է իմանալ նրանց չափանիշները և կիրառել, պետք է ունենալ որոշակի առևտրային հմտություններ, որպեսզի գտնել նոր շուկաներ և հնարավորություն ունենալ արտահանել: Այս ամենը շատ բարդ է եւ պահանջում է շատ ուժեր ու միջոցներ:

 

- Արդյո՞ք կարծում եք, որ մենք այնքան էլ մոտիվացված չենք երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:  Այլ կերպ ասած ՝ արտահանման հնարավորություն կա և սկզբունքորեն բավարարվու՞մ ենք նրանով, ինչ ունենք։

 

Արտահանողների որոշակի մասը վերաբերում է հենց այս կատեգորիային, բայց կան ավելի առաջադեմ ֆերմերներ, որոնք ցանկանում են երրորդ երկրներ մատակարարել, թեեւ ավելի փքիչ, բայց ավելի թանկ: Արդեն արտահանողների համագործակցություն կա, որը միավորվել է որոշակի "Էքսպորտ Արմենիա" խմբում, որոնք օգնում են միմյանց արտահանման հարցերում, օգնում են նաեւ մեզ այդ ոլորտում պետական քաղաքականության մշակման հարցում:

 

- Վերջում չեմ կարող չհիշել մեր նախորդ խոսակցությունը, որտեղ դուք խոսում էիք այն մասին, որ ձեզ չեք համարում պաշտոնյա՝ որպես այդպիսին: Այս ընթացքում իրավիճակը ինչ-որ կերպ փոխվե՞լ է։

 

Չեմ կարծում, որ այս ընթացքում իմ մեջ ինչ-որ ներքին փոփոխություններ են տեղի ունեցել։  Հավանաբար, ես, պարզապես, ավելի սովոր եմ չինովնիկական աշխատանքին։ Նույնիսկ, հարցը սովորությունը չէ, այլ այն, որ հիմա ես ավելի շատ սկսեցի հասկանալ, թե ինչու է հարցը լուծվում շատ երկար, ինչի հետ ես արմատապես համաձայն չեմ կրկին: Իմ տեղում ես փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի արագացնեմ այս կամ այն հարցի լուծումը։  Բայց միևնույն է, ես չեմ կարծում, որ պաշտոնյայի աշխատանքն ինձ համար է ։  Եվ առավելագույնս իմ կողմից փորձում եմ ինչ-որ օգտակար բան անել։ Եվ եթե ինչ - որ պահի զգամ, որ օգտակար չեմ, ապա ես առաջինը կօգտվեմ դրանից (ծիծաղում է-խմբ.) ։  Ժվանեցկու մի քիչ անպարկեշտ արտահայտություն կա՝ " խորհրդակցության ժամանակ՝ փոխանակ  ոտքի կանգնենք և գոռանք՝ ինչ եք անում, մենք գլահակ նստած՝ մտածում ենք. էս ինչ են անում":

 

Եթե գա այն պահը, երբ գլուխներս կախենք ու արտահայտվենք միայն մեր ներսում, ուրեմն, ժամանակն է հեռանալ, ժամանակն է ուղղակի փախչել երկրի կառավարման համակարգից։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համարԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար
Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանըՀայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտումEuromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտըԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումըՖինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասինՀայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրըՎայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.12.2025
RUB4.970.03
USD381.500.36
EUR444.45-0.23
GBP508.810.22
CAD273.570.66
JPY24.59-0.04
CNY53.970.07
CHF475.15-0.98