ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, դրամի ռեվալվացիան կարող էր լինել ավելի նշանակալից, եթե չլիներ ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկված` փոխարժեքի հարթման վայրասլաց քաղաքականությունը: Միայն վերջին 10 օրերի ընթացքում երկրի գլխավոր բանկը շուկայից գնել է մոտ 30 մլն.դոլար: Ընդ որում, 8.5 մլն.դոլարը ԿԲ գնել է անցյալ շաբաթվա ընթացքում`373.61 դրամ/դոլար փոխարժեքով, իսկ մնացածը, հավանաբար մոտ 22 մլն.դոլար, գնվել է երեկ և այսօր: Բորսայական հարթակում այսօրվա ծավալները հասել են մոտ 19.1 մլն.դոլարի (7.2 մլրդ.դրամի) արդեն 374.93 դրամ/դոլար փոխարժեքով, որտեղ առյուծի բաժինը, վերլուծաբանների կարծիքով, նույնպես պատկանում ԿԲ-ին:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունն այսօր, ԱրմԻնֆո գործակալության խնդրանքով մեկնաբանել է շուկայում տիրող իրավիճակը`ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի խոսքերով: Նա նշել է, որ ՙԿենտրոնական բանկը, ի դեմս տարբեր ասեկոսեների, արժույթի շուկայում գործարքներ է իրականացնում բացառապես այն դեպքերում, երբ առաջ է գալիս փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելու անհրաժեշտություն՚: ՙԱրժմ էլ, շուկայում ստեղծվել է նման իրավիճակ: Այսպես, եթե նոյեմբերին ԿԲ հարթում էր դրամի կտրուկ դեվալվացիան, ապա դեկտեմբերին դիտվում է հակառակ միտումը, և ԿԲ հարթում է ՀՀ դրամի կտրուկ ռեվալվացիան՚,-ընդգծել է Վ.Գաբրիելյանը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

