Երկուշաբթի, 18 Հունվարի 2010 14:40
Ոսկին Հայաստանում թանկացել է 1,2%-ով
ArmInfo. Երկու շաբաթ շարունակ Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճում են: ՙՀՀ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության`ԱրմԻնֆո-ին տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանում ընթացիկ շաբաթվա (18.01.10-24.01.10) համար սահմանված մեկ գրամ ոսկու պաշտոնական գինն անցած շաբաթվա համեմատ բարձրացել են 1,2%-ով`կազմելով 13845.34 դրամ: Մեկ գրամ արծաթը թանկացել է 4,1%-ով`մինչև 224.91 դրամ, պլատինը` 3,3%-ով, մինչև 19283.10 դրամ, պալադիումը`2,2%-ով, մինչև 5264.17 դրամ: