Հինգշաբթի, 21 Հունվարի 2010 09:09

Հայաստանի պետպարտատոմսերի երկրորդային շուկայի շրջանառությունը 2009 դեկտեմբերին աճել է 62 տոկոսով, կազմելով 6.3 մլրդ.դրամ


ArmInfo. Հայաստանի պետպարտատոմսերի երկրորդային շուկայի շրջանառությունը 2009 թվականի դեկտեմբերին աճել է 62%, կազմելով 6.3 մլրդ.դրամ, իսկ տարվա կտրվածքով այս ցուցանիշն աճել է 65.8%: Ինչպես Արմինֆո գործակալությանը հայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարության Պետպարտքի կառավարման դեպարտամենտից, պետպարտատոմսերի երկրորդային շուկային 2009 թվականի հունվարին, մարտին և հոկտեմբերին ՀՀ ԿԲ չի մասնակցել:

Հաշվետու ամսում (դեկտեմբեր) պետօարտատոմսերի երկրորդային շուկայւմ ամենամեծ ծավալով գործարքներն իրականացվել են միջնաժամկետ պարտատոմսերով` ավելի քան 80%: Կարճաժամկետ պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 20% և երկարաժամկետ պարտատոմսերով դեկտեմբերին գործարքներ չեն կատարվել:


Աղբյուրի համաձայն, ընթացիկ տարվա դեկտեմբերին գործարքների օրական միջին ծավալները կազմել են 184.5 մլն.դրամ`միջին հաշվով օրական 5 գործարք, իսկ միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 12.0621%: Ընդ որում, դեկտմբերին միջին եկամտաբերությունը աճել է 0.9 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով` 3.2 տոկոսային կետով:


Ընդհանուր առմամբ, 2009 թվականին պետպարտատոմսերի երկրորդային շուկայի շրջանառությունը կազմել է 115.6 մլրդ.դրամ, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 11.5477%: Ընդ որում, ամենաշատ`19.9 մլրդ.դրամի գործարքներ տեղի են ունեցել միայն հունիսին: