Աղբյուրի տվյալներով, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 21.7 մլրդ.դրամ, տարվա կտրվածքով աճելով 6.7%, որտեղ 83%-ը կազմում է կանոնադրական կապիտալը: Բանկի կուտակված եկամուտը 01.01.2010. դրությամբ կազմել է 3.622 մլրդ.դրամ: 2009 թվականի արդյունքներով, Ամերիաբանկն ապահովել է 1.517 մլրդ.դրամ մաքուր եկամուտ, ինչը մոտ երկու անգամ ավել է 2008 թվականի ցուցանիշից: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 81.8 մլրդ.դրամ, տարվա կտրվածքով աճելով 2.8 անգամ: Ընդհանուր պարտավորությունների կազմում ժամկետային ավանդների տեսակարար կշիռը կազմել է 55.7% կամ 45.6 մլրդ.դրամ, տարվա կտրվածքով աճելով 4 անգամ: