Նա նշել է, որ բանկերը ներգրավված միջոցների տոկոսադրույքները սկսեցին բարձրացնել 2009 թվականի սկզբից: Իսկ վարկերի տոկոսադրույքնեը սկսեցին իջնել 2009 թվականի երկրորդ կիսամյակից, Երբ սկսվեցին Հայաստան մուտք գործել Համաշխարհային բանկի և ռուսական ստաբիլիզացին վարկի շրջանակներում տրամադրվող միջոցները, որոնց մի մասը նախատեսված է ՓՄՁ ֆինանսավորման համար: Դրա հետ մեկտեղ նա հաղորդել է, որ Ամերիաբանկը մասնակցում է նշված ծրագրերին և դրանցով արդեն ձևավորել է 10 մլրդ.դրամի վարկային պորտֆել:
Նրա խոսքերով, Ամերիաբանկի դոլարային ավանդների տոկոսադրույքները կազմում են 9%, իսկ ՀՀ դրամով ավանդներինը`10%: Միջազգային ծրագրերի շրջանակներում դոլարային վարկերի տոկոսադրույքները կազմում են 14%, իսկ ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքները`15%:
Սեպտեմբերյան ռազմավարական սեսիայի արդյունքներով Ամերիաբանկի պլանների մեջ, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներով նախատեսված են հետևյալ կանխատեսումները` 2010 թվականին ՀՆԱ կմնա 2009 թվականի մակարդակի վրա, տնտեսական աճ չի լինի, իսկ եթե անգամ լինի էլ, ապա դա կլինի աննշան`1% աճ, գնաճը կկազմի մոտ 8% (+/-1%), անշարժ գույքի գների աճը` 5%: Արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումներ 2010 թվականին չեն սպասվում: Ա.Հանեսյանը գտնում է, որ լողացող փոխարժեքի զսպման ուղղությամբ բոլոր հիմնական միջոցառումները, այդ թվում նաև բանկերի բաց դիրքերում արտարժութային հսկայական միջոցների կուտակումներ թույլ չտալու համար բանկերի համար սահմանված հատուկ նորմատիվները, ՀՀ ԿԲ կողմից կիրառվել են արտարժույթի շուկայի վրա իրականացվող ճնշման միջոցով: Դրանից բացի, ՀՀ ԿԲ կողմից ակտիվորեն կիրառվել են դրամավարկային գործիքներ, որոնք վերը նշված հանգամանքների հետ միասին ապահովում են ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումների անհնարինությունը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ տվյալներով, դրամային ավանենդրի տոկոսադրույքները Հայաստանի բանկերում 2009 թվականի նոյեմբերին աճել են` 8.25-ից մինչև 8.59%, ինչը 0.88 տոկոսային կետով բարձր է հունվարի ցուցանիշից: Իսկ դրամային վարկերի տոկոսադրույքները 2009 թվականի նոյեմբերին իջել են` 18.66-ից մինչև 18.65%, ինչը 2.16 տոկոսային կետով ցածր է հունվարի ցուցանիշից:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, 2009 թվականին Հայաստանի ՀՆԱ կրճատվել է 14.4%, իսկ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ աճել է 18.3%, բացարձակ արտահայտությամբ կազմելով 3165.5 մլրդ.դրամ կամ 8.7 մլրդ.դոլար: Հայաստանի սպառողական շուկայում 2009 թվականին, 2008 թվականի հանենատ, գնաճը կազմել է 3.4%, իսկ դեկտեմբերին, 2008 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 6.5%, իսկ միայն 2009 թվականի դեկտեմբերին`2%:
Ինչպես հաղորդել է AmRating ռեյտինգային գործակալության վերլուծաբան Կարինե Մելիքյանը, նախաճգնաժամային փուլում ՀՀ ԿԲ հաջողվեց 30-40% նվազեցնել դոլարիզացիայի մակարդակը: Այդ փուլում, ավանդների գծով, դրամային ավանդները գերազանցում էին դոլարային ավանդներին` համապատասխանաբար 59% և 41% հարաբերությամբ: Սակայն, 2009 թվականի մարտ ամսին տեղի ունեցած կտրուկ դեվալվացիան և ճգնաժամային երևույթների խորացումը և որպես հետևանք`դեվալվացիոն սպասումների աճը լիովին փոխեցին պատկերը: 2009 թվականի սկզբին բանկերի ավանդների կազմում 51% սկսեցին կազմել արտարժույթով ավանդները, դրամային ավանդները`49%, իսկ դեկտեմբերին այդ հարաբերակցությունն արդեն կազմում էր համապատասխանաբար` 73% և 27%: Նման պայմաններում, ճգնաժամի ֆոնի ներքո, բանկերն ի վիճակի են լինում ՀՀ դրամով վարկավորում իրականացնել հիմնականում արտաքին աղբյուրներից ներգրավված ստաբիլիզացիոն միջոցների հաշվին: