Ուրբաթ, 29 Հունվարի 2010 11:00

EBRD էներգախնայողութայն նոր ծրագրի շրջանակներում պատրաստվում է հայկական բանկի հետ ստորագրել առաջին վարկային պայմանագիրը


ArmInfo. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) էներգախնայողութայն նոր ծրագրի շրջանակներում փետրվարին պատրաստվում է հայկական բանկերից մեկի հետ ստորագրել 5 մլն.դոլարի առաջին վարկային պայմանագիրը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

Նրա խոսքերով, միջոցները բանկերին կտրամադրվեն 7 տարի ժամկետով: Եվրոբանկը կտրամադրի նաև տեխնիկական աջակցություն: ՙՆերկայումս կատարվում է խորհրդատուների ընտրությունը, որոնք պետք է աշխատեն բանկերի և նրանց աշխատողների հետ: Դրանից բացի, խորհրդատուների վրա է դրված նաև նշված ծրագրերի իրականացման մոնիտորինգը՚,-ընդգծել է նա:


Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջոցները տրամադրել արդյունաբերական ձեռնարկություններին`էներգոխնայողության նպատակով: Նպատակային կհամարվեն սարքավորումների արդիականացման, տուրբինների ձեռքբերման և էներգոխնայողության հետ կապված ծրագրերը:


Միաժամանակ նա նշել է, որ 2009 թվականին բանկի կողմից Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալները աճել են 70%: