Երեքշաբթի, 9 Փետրվարի 2010 18:32

Ֆիդես՚ ՈւՎԿ-ն կզարգացնի հիփոթեքային շուկան ԼՂՀ-ում


ArmInfo.
Ֆիդես՚ նորաստեղծ պետական ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա է ստացել 2009 թվականի օգոստոսին, մտադիր է ձեռնամուխ լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:


Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Ավետիսյան, վերաֆինանսավորման վերաբերյալ առաջին վարկային պայմանագիրը կհաստատվի ընթացիկ տարվա փետրվարի ընթացքում: Ներկայումս, նրա խոսքով, ընկերությունը փորձում է կարգավորել օրենսդրական բազան` ԼՂՀ-ում ՙառանց խնդիրների՚ գործունեության համար: