Նրա խոսքերով երկրի իշխանությունները նշում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խթանման անհրաժեշտությունը, և այդ ոլորտում ProCreditBank-ի փորձն ու տեխնոլոգիաները շատ կարևոր են Հայաստանի համար: ՙՀայաստանում երկու տարի գործելով` ProCreditBank-ն արդեն կայուն դիրքեր է գրավում բանկային համակարգում և ագրեսիվ աճ է ապահովում՚,- ընդգծել է ԿԲ փոխնախագահը: Մասնավորապես, նրա խոսքերով, եթե Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2009 թվականի ընթացքում աճել են 30 տոկոսով, ապա ProCreditBank-ի ակտիվներն աճել են 66 տոկոսով:
Միաժամանակ, ինչպես նշել է Վ.Գաբրիելյանը, անցյալ տարին ճգնաժամային երևույթների պատճառով ֆինանսական համակարգի համար բարդ տարի է եղել, սակայն, չնայած դրան, բանկային համկարգը զգալի միջոցներ է ուղղել տնտեսությանը, ինչի շնորհիվ միագումար վարկային պորտֆելն աճել է 14 տոկոսով: Ընդ որում, միայն ProCreditBank-ի վարկային պոտրֆելն աճել է 74 տոկոսով: ՙԿարևոր է հավատալ այն բանին, որ ProCreditBank-ն ավելի ակտիվ կլինի վարկավորման, ՓՄՁ կարիքների բավարարման և տնտեսության աճի խթանման ոլորտում՚,- նշել է նա:
ProCreditBank-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդն իր հերթին նշել է, որ իր գործունեության երկու տարիների ընթացքում բանկը լուրջ արդյունքների է հասել: ՙՄենք բանկ ենք ոչ միայն փոքր և միջին ձեռնարկատիրությունների, այլ նաև մեր մասնաճյուղերին մոտ բնակվող և աշխատող մարդկանց համար: Հաճախորդների համար թափանցիկ և հասանելի պայմաններ են ստեղծվել: Մենք հպարտանում ենք այն բանով, որ այսքան կարճ ժամանակահատվածում լավ արդյունքների ենք հասել, և 2010 թվականին ավելի դինամիկ զարգացում ենք սպասում՚,- ընդգծել է Բ.Հերցֆելդը:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |