Երկուշաբթի, 15 Փետրվարի 2010 17:04
Հայաստանում պլաստիկ քարտերի շուկան մեկ տարում աճել է 30 տոկոսով
ArmInfo.ԱրՔա՚ վճարային համակարգի անդամ բանկերի կողմից 2010թ. հունվար ամսին թողարկված քարտերի քանակը նվազել է 11.384-ով` կազմելով 11.972 քարտ 2009թ. դեկտեմբեր ամսվա 23.356 քարտի համեմատ, ընդ որում` 2010թ. հունվար ամսին թողարկվել է 5.356 ArCa քարտ, որը նախորդ ամսին թողարկված 8.892 քարտի համեմատ նվազել է 3.536-ով: Համակարգի ակտիվ քարտերի քանակը 2010թ. փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 456.594 քարտ, այդ թվում 283.050 ArCa, 61.264 Master և 112.280 Visa քարտ, որոնցից հաշվետու ամսվա ընթացքում գործարք կատարվել է 313.375 քարտով, այդ թվում 204.818 ArCa, 40.542 Master և 68.015 Visa քարտերով, որոնք էլ, համապատասխանաբար, կազմում են ակտիվ քարտերի 68.63%-ը, 72.36%-ը, 66.17%-ը և 60.58%-ը: Նախորդ ամսվա համեմատ գործարք կատարած քարտերն ակտիվ քարտերում նվազել են 3.9%-ով. ArCa քարտերը նվազել են 3.5%-ով, Master քարտերը` 3.5%-ով, իսկ Visa քարտերը` 5%-ով:
Համաձայն աղբյուրի, Համակարգի սպասարկման ենթակառուցվածքում 2010թ. փետրվարի 1-ի դրությամբ գործող առևտրի/սպասարկման և կանխիկի տրամադրման կետերի թիվը (բացի բանկոմատներից) կազմել է 2.257 կետ, որից կանխիկի տրամադրման` 309 կետ: Վերոհիշյալ կետերում գործում է 2.592 POS տերմինալ, որից կանխիկի տրամադրման կետերում` 390 POS տերմինալ: 2.592 POS տերմինալներից 2.549-ով սպասարկվում է ArCa, 1.732-ով` Visa, 2.158-ով` Master և 24-ով` Amex քարտեր, որից կանխիկի տրամադրման կետերում 390-ով սպասարկվում է ArCa, 196-ով Visa և 205-ով` Master քարտեր: Հաշվետու ամսում առևտրի/սպասարկման և կանխիկի տրամադրման կետերի թիվն ավելացել է 53-ով, POS տերմինալների թիվը` 38-ով, ընդ որում 15-ով ավելացել է ArCa, 27-ով Visa և 21-ով ավելացել է Master քարտեր սպասարկող տերմինալների թիվը: Հաշվետու ամսվա ընթացքում առևտրի/սպասարկման կետերում առկա 3.516 POS տերմինալներից (որից 1.314-ը համատեղ) գործարք կատարվել է 1.747 POS տերմինալով, որը կազմում է գործող sale POS-երի 49.69%-ը:
2010թ. փետրվարի 1-ի դրությամբ համակարգում գործող տերմինալների քանակը (ներառյալ բանկոմատները) կազմել է` 3.180 (համակարգում գործում է 588 բանկոմատ):