Երեքշաբթի, 16 Փետրվարի 2010 12:39
Կասկադ Բանկ՚ ՓԲԸ-ն միացել է ՙБыстрая Почта՚ արագ փոխանցումների համակարգին
ArmInfo.ՙԿասկադ Բանկ՚ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ միացել է ՙБыстрая Почта՚ արագ փոխանցումների համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, այսուհետ Բանկի հաճախորդները կարող են նշված համակարգով կատարել արագ և հուսալի փոխանցումներ ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Համակարգը գործում է ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրներում:
Հիշեցնենք, որ Կասկադ Բանկը 2008թ-ից սկսած համագործակցում է նաև MIGOM և MONEY GRAM համակարգերի հետ: Փոխանցումներն իրականացվում են Բանկի գլխամասից և ցանկացած մասնաճյուղից:
Նշենք, որ Կասկադ Բանկը մտնում է հայաստանյան միջին բանկերի թվի մեջ`ակտիվների չափով, որոնք 2009 թվականին ավելացել են 37%-ով` 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ հասնելով 19 մլրդ դրամի: Բանկի վարկային պորտֆելը ավելացել է 50% -ով`մինչև 11 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 7.6 մլրդ դրամ, իսկ դեպոզիտային պորտֆելը` 5 մլրդ դրամ: Ակտիվների եկամտաբերությամբ բանկը հինգերորդ տեղն է զբաղեցրել 22 բանկերի թվում: 2009 թ. արդյունքներով, բանկին հաջողվել է ապահովել 413 մլն դրամի զուտ շահույթ: