Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2010 10:52
ՀՀ ԿԲ-ն գրանցել և լիցենզավորել է "Բնակարան երիտասարդներին" ՈւՎԿ ՓԲԸ-ն
ArmInfo.Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 16-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել և լիցենզավորել է ՙԲնակարան երիտասարդներին՚ ՈւՎԿ ՓԲԸ-ն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ընթացքում հաստատվել է ՙԹանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների կողմից կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների հաշվառման՚ կարգը:
Խորհուրդը որոշել է արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա տրամադրել ՙՖրեշ՚ ՍՊԸ-ի թիվ 1 մասնաճյուղին: Գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել ՙԼԵՌԱԶ՚ ՍՊԸ-ին: Ուժը կորցրած է ճանաչվել ՙԿրեդիտ Հաուս՚ ՍՊԸ գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 144 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:
Խորհրդի որոշմամբ ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ին տրամադրվել է ՙԱլլյուր՚ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Խորհուրդը որոշել էհրապարակել Կենտրոնական բանկի 2009թ. չորրորդ եռամսյակի ՙԲանբերը՚: