Ուրբաթ, 19 Փետրվարի 2010 15:56
ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը մինչև 400 հազար դրամ ավելացրել է վնասի արագացված համակարգով փոխհատուցման լիմիտը
ArmInfo. ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը երկու անգամ ավելացրել է ՙՎնասի փոխհատուցման արագացված համակարգ՚ ծրագրի լիմիտը` 200 հազար դրամից մինչև 400 հազար դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՙԻնգո Արմենիա՚ ընկերության մամուլի ծառայությունից, 2010 թվականի հունվարին ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության դեպքերի գրեթե 30 տոկոսն ընկերությունը փոխհատուցել է վնասի փոխհատուցման արագացված համակարգով, ընդ որում չկարգավորված վեճեորի թիվը տարեկան կտրվածքով նվազել է ավելի քաան հինգ անգամ: Լիմիտի ավելացումը պայմանավորված է արագացված ծրագրի նկատմամբ հաճախորդների շրջանում աճող պահանջարկով:
Հիշեցնենք, որ ԱրմԻնֆո գործակալության ֆինանսական տեղեկատվության և վերլուծության ծառայության կազմած ՙԱպահովագրական ընկերությունների ռենքինգի՚ համաձայն, 2009 թվականի արդյունքներով ընկերությունն 1-ին տեղն է զբաղեցրել ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության գծով` 4,5 հազար պայմանագրերի գծով ապահովելով 397,5 մլն դրամի ապահոգներ և 301,2 մլն դրամ ծավալի փոխհատուցում` 527 ապահովագրական դեպքերի գծով: