Ուրբաթ, 19 Փետրվարի 2010 17:03
Ազգային հիփոթեքային ընկերության՚ վարկերի վերաֆինանսավորման պորտֆելը հասել է 3.1 մլրդ դրամի
ArmInfo.ՙԱզգային հիփոթեքային ընկերության՚ (ԱՀԸ) վերաֆինանսավորման պորտֆելը գերազանցել է 400 վարկը և հասել է 3.1 մլրդ դրամի: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասինն հայտարարել է ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը: Նա ընդսմին հաղորդել է, որ վերաֆինանսավորված վարկերի առավել մասը բաժին է ընկել բնակարանների ձեռք բերման վարկերին` 300 վարկ:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ԱՀԸ ղեկավարը, ընկերությունը վերաֆինանսավորում է իրականացնում նաև Ռուսաստանի կայունացման վարկի միջոցներից կառավարության տրամադրած 12 մլրդ դրամի հաշվին:
Ավելացնենք, որ ԱՀԸ կողմից հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է տարեկան 7,5 տոկոս: ԱՀԸ վերաֆինանսավորում է անշարժ գույքի ձեռք բերման և վերանորոգման վարկեր, որն ապահովված է բնակարանի արժեքի 30 տոկոս կնախավճարի պայմանով վարկավորվված անշարժ գույքի գրավով: Բացի այդ, ԱՀԸ վերաֆինանսավորում է հիփոթեքային վարկեր, որոնք առևտրային բանկերը և ՈՒՎԿ-ները տրամադրում են նույնպես անշարժ գույքի արժեքի 10 տոկոս կանխավճարով և լրացուցիչ գրավով (անշարժ գույքի տեսքով):
Հիշեցնենք, որ 2010 թվականի սկզբին ԱՀԸ ընդհանուր պայմանագրեր ուներ 12 առևտրային բանկերի և 2 վարկային կազմակերպությունների հետ: 2009 թվականի հունիսի 16-ին ԿԲ լիցենզիա ստացաած և 5 մլրդ դրամ կապիտալ ունեցող ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ միակ բաժնետերը Հայաստանի կենտրոնական բանկն է: