Երկուշաբթի, 1 Մարտի 2010 12:21
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թ. հունվարին կրճատվել է 1,3%-ով`մինչև $1.9 մլրդ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010թ. հունվարին կրճատվել է 1,3%-ով, իսկ տարեկան կտրվածքով (2010 թ. հունվարին 2009 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ) ավելացել է 15,6%-ով`մինչև 2010 թ. փետրվարի 1-ը կազմելով 736.8 մլրդ դրամ կամ $1.9 մլրդ: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերը հաշվի առնելու`վարկային ներդրումների ընդհանուր ծավալն այդ ամսաթվի դրությամբ կազմել է 706.2 մլրդ դրամ կամ $1.874 մլրդ`հունվարին կրճատվելով 2,6%-ով, իսկ տարեկան կտրվածքով`12,3%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո-ին տրամադրված նախնական տվյալներով, առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում /առանց երկարաձգված և ժամկետանց վարկերը հաշվի առնելու/ դրամային վարկերին բաժին է ընկել 49,3% կամ 348.1 մլրդ դրամ (հունվարին անկումը կազմել է 1,4%, իսկ տարեկան կտրվածքով` 11,2%), իսկ արժութային վարկերին բաժին է ընկել 50,7% կամ 358.1 մլրդ դրամ (հունվարին անկում`3,7%, իսկ տարեկան կտրվածքով աճ`51,5%):
Դրամային վարկերի համախառն ծավալում երկարաժամկետ վարկերին բաժին է ընկել 76,7% կամ 267.1 մլրդ դրամ (հունվարին անկումը կազմել է 1,5%, իսկ տարեկան կտրվածքով`գրեթե 6%), իսկ կարճաժամկետ վարկերին բաժին է ընկել 23,3% կամ 81.1 մլրդ դրամ (հունվարին անկում` 1,1%, իսկ տարեկան կտրվածքով` 25,2%):
Արժութային վարկերի համախառն ծավալում երկարաժամկետ վարկերին բաժին է ընկել 79,1% կամ 283.1 մլրդ դրամ (հունվարին անկում` 1,3%, իսկ տարեկան կտրվածքով աճ` 51,4%), կարճաժամկետ վարկերին բաժին է ընկել 20,9% կամ 75 մլրդ դրամ (հունվարին անկում` 11,7%, իսկ տարեկան կտրվածքով աճ` 51,5%):
Առևտրային բանկերի վարկերի կառուցվածքում 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 3,4% կամ 25.2 մլրդ դրամ (հունվարին աճ` 49,5%, տարեկան կտրվածքով`ավելի քան 7 անգամ), իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը`0,7% կամ 5.3 մլրդ դրամ (հունվարին աճ`3,8%, տարեկան կտրվածքով անկում`1,5%): Ըստ որում, երկարաձգված վարկերի կառուցվածքում հիմնական ծավալը բաժին է ընկել կարճաժամկետ վարկերին` 97,5% կամ 24.6 մլրդ դրամ (հունվարին աճ` 53,8%, իսկ տարեկան կտրվածքով` 7 անգամ:) Ժամկետանց վարկերի պորտֆելում գրեթե ողջ ծավալը նույնպես բաժին է ընկել կարճաժամկետ վարկերին:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի գծով տոկոսադրույքները 2009 թ. հունվարին բարձրացել են 18,79%-ից մինչև 19,07%, տարեկան կտրվածքով` նվազել 0,42 տոկոսային կետով: