Չորեքշաբթի, 3 Մարտի 2010 17:52

2009 թվականին Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն աճել են 29,9%-ով` կազմելով 3.6 մլրդ.դոլար


ԱրմԻնֆո. 2009 թվականին Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն աճել են 29,9%-ով, իսկ երկրորդ կիսամյակում`17,6%-ով, միայն 4-րդ եռամսյակում` 6,3 %-ով, դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 1.346 տրլն.դրամ կամ 3.6 մլրդ.դոլար: 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առաջատարների հնգյակում են ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՚, ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚, ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚, Արդշինինվեստբանկը, որոնց բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը:

Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից պատրաստված Հայաստանի առևտրային բանկերի ռենքինգի, ակտիվների տարեկան աճը պայմանավորված է եղել վարկային ներդրումների ծավալների 20,4% և պետական պարտատոմսերում ներդրումների 17,6 %, նոստրո-հաշիվներում գտնվող միջոցների 16% աճով, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցների 55,5 % աճով: Բանկային համակարգի եռամսյակային աճը (2009 թվականի 4-րդ եռամսյակ) պայմանավորված է վարկային պորտֆելի 7,7% աճով, պետական պարտատոմսերում ներդրումների 10,7 % աճով, կանխիկ դրամական միջոցների 4,2% , նոստրո-հաշիվների միջոցների 0,5% աճով: Ակտիվների կառույցում վարկային ներդրումների բաժինը կազմել է 57,8%, իսկ պետական պարտատոմսերում ներդրումներին բաժին է ընկել 6,7%` 2008 թվականի 62,4% և 7,4% դիմաց` համապատասխանաբար:

Փորձագետների կարծիքով, պետական պարտատոմսերում ներդրումների և ակտիվներում վարկային ներդրումների տեսակարար կշռի տարեկան կրճատումը վկայում է այն մասին, որ ճգնաժամի ֆոնի վրա հայկական բանկերը շարունակում են պահպանել վարկավորման տեմպերը պետական պարտատոմսերի առևտրային պորտֆելների իրացման, նոստրո-հաշիվների միջոցների և կանխիկ դրամական միջոցների հաշվին` մեծ շեշտադրում կատարելով տնտեսության ճյուղերին և պակաս շեշտադրում` մանրաածախ վարկավորմանը:

2009 թվականի դեկտեմբերի 31-ին վարկային ներդրումների իրական ծավալը կազմել է
778.2 մլրդ դրամ (2.1 մլրդ դոլար), կազմելով ակտիվների 57,8%: Ընդ որում տնտեսության վարկավորմանը բաժին է ընկել ընդհանուր վարակային ներդրումների 60,2% կամ 468.3 մլրդ դրամ (1.2 մլրդ դոլար) և այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է 37,2%-ով, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 1,4%-ով: Միևնույն ժամանակ առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով կազմել է 10,6%, ընդ որում 4-րդ եռամսյակում արձանագրվել է 14,1% աճ` դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 264.2 մլրդ դրամ կամ 0.7 մլրդ դոլար: (ընդհանուր վարկային ներդրումների 34%): Ի տարաբերություն նախորդ տարիների` 2008-2009 թթ. ֆիզիկական անձանց վարկավորման աճի տեմպերը զիջել են տնտեսության վարկավորման աճի տեմպերին, ինչը պայմանավորված է եղել միջազգային ֆինանսական ճգնաժամով, որի պայմաններում բանկերը դարձել են զուսպ և զգոշորեն իրականացնել սպառողական վարկավորյում, հիփոթեքային վարկավորում և ավտովարկավորում, դրա փոխարեն ակտիվանալով փոքր և միջին բիզնեսի, արդյունաբերական հատվածի, աառևտրի ոլորտի և անգամ գյուղատնետսության վարկավորման ուղղությամբ: Հարկ է նշել, որ 2009 թվականի առաջին եռամսյակից մանրածախ վարկավորում են իրականացնում միայն առանձին բանկեր, ընդ որում` բացառապես կրկնական ֆինանսավորման պայմանով (վարկերը տրամադրվում են իրենց ստուգված հաճախորդներին): Առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման գծով 2009 թվականին առավել աճ է արձանագրվել արդյունաբերության հատվածում` 67,7%, շինարարության հատվախում` 40,7%, կապի ու տրանսպորտի ոլորտում` 34,7%, սպասարկման ոլորտում` 22,8%, գյուղատնտեսության ոլորտում` 20,1% և առևտրի ոլորտում` 4,6%: Մանրածախ վարկավորման ոլորտում բանկերի հիփոթեքային պորտֆելը 2009 թվականին ավելացել է 0,3%-ով, իսկ ավտովարկավորման տարեկան անկումը կազմել է 31,1%:

Ըստ տնտեսության վարկավորման ծավալի առաջատարների հնգյակում են Հայբիզնեսբանկը` 48.9 մլրդ դրամ (բանկի ընդհանուր վարկային ներդրումների 80,9%), Ամերիաբանկը` 46.4 մլրդ դրամ (բանկի ընդհանուր վարկային ներդրումների 68,4%) և ՎՏԲ-Հայաստան բանկը` 46.3 մլրդ դրամ (բանկի ընդհանուր վարկային ներդրումների 63,6%): Պրոկրեդիտ բանկը, որը բանկային շուկա է մտել 2008 թվականի փետրվարից, 2009 թվականի վերջին հասցրել է ապահովել տնտեսության վարկավորման առավել տեսակարար կշիռ` 90,3% վարկային պորտֆելով կամ 11.4 մլրդ դրամ (14 դիրք): Ընդհանուր վարկային ներդրումներում տնտեսության վարկավորման ծավալի ամենացածր տեսակարար կշիռ է արձանագրվել ԲՏԱ բանկում` 32% կամ 1.3 մլրդ դրամ:

Ֆիզիկական անձանց վարկավորման գծով առաջաատար դիրքերում է ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՚` 53.9 մլրդ դրամ (ընդհանուր վարկային ներդրումների 57,3%), երկրորդ տեղում է Յունիբանկը` 27.9 մլրդ դրամ (42%) և երրորդ տեղում է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚` 26.1 մլրդ դրամ (ընդհանուր վարկային ներդրումների 32,7%): Ընդհանուր վարկային ներդրումներում ըստ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալի տեսակարար կշռի առաջատարն է ԲՏԱ բանկը` 68,1%, որ այդ ցուցանիշը բացարձակ արտահայտությամբ կազմում է 2.8 մլրդ դրամ (19 դիրքը բանկային համակարգում): Առէկսիմբանկն ըստ ընդհանուր վարկային ներդրումներում ֆիզիկական անձանց վարկավորման ծավալի տեսակարար կշռի չորրորդ տեղում է` 44% կամ 9.5 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է, հիմնականում, ավտովարկերի շուկայում բանկի առաջատար դիրքերից մեկով, որտեղ նա ներդրել է վարկային պորտֆելի 16%-ը կամ 3.4 մլրդ դրամ, իսկ դա կազմում է առևտրային բանկերի ավտովարկերի ընդհանուր պորտֆելի գրեթե 10%-ը, բացի այդ բանկն զգալիորեն ակտիվացել է հիփոթեքային շուկայում 2009 թվականին այդ ուղղությամբ վարկերի ծավալն ավելացնելով 79,4%-ով, ընդ որում միայն 4-րդ եռամսյակում աճը կազմել է 46%, և ոչ պակաս զգալի աճ է արձանագրվել երկրորդ եռամսյակում: Ընդհանուր վարկային ներդրումներում ըստ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալի ամենացածր տեսակարար կշիռ է արձանագրվել Պրոկրեդիտ բանկում` 9,7% կամ 1.2 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է բանկի հիմնական մասնագիտացմամբ փոքր և միջին բիզնեսի վարկավորման ուղղությամբ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի ԿԲ-ում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կարգավորիչների Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստըՀայաստանի ԿԲ-ում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կարգավորիչների Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստը
Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկներըԳործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները
Մխիթար Հայրապետյան. Միջազգային կադրերի ներգրավմանն աջակցության պետական ծրագրում այսուհետ կկիրառվի հավասար մոտեցումՄխիթար Հայրապետյան. Միջազգային կադրերի ներգրավմանն աջակցության պետական ծրագրում այսուհետ կկիրառվի հավասար մոտեցում
Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն էԿոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
Հայաստանի ՄՊՀ ղեկավարը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու OECD 23-րդ համաշխարհային համաժողովինՀայաստանի ՄՊՀ ղեկավարը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու OECD 23-րդ համաշխարհային համաժողովին
Հայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստըՀայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարար. Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունիՀՀ էկոնոմիկայի նախարար. Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունի
Երևանում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըԵրևանում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
«Վերին Լարս» անցակետում 863 հայկական բեռնատար է կուտակվել«Վերին Լարս» անցակետում 863 հայկական բեռնատար է կուտակվել
2025 թվականին Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքի հանրապետության տարածք ներկրել մինչեւ 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս2025 թվականին Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքի հանրապետության տարածք ներկրել մինչեւ 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս
ԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստան կարագի անմաքս ներմուծման համարԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստան կարագի անմաքս ներմուծման համար
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փրկարար ծառայությունՀայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փրկարար ծառայություն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 25-29-ը կրճատվել են թե դոլարով, թե ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 25-29-ը կրճատվել են թե դոլարով, թե ռուբլով գործարքները
Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրըԱսիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը
Վահե Դավթյան. ՀԱԷԿ-ի վրա ճնշումն ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս է կազմումՎահե Դավթյան. ՀԱԷԿ-ի վրա ճնշումն ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս է կազմում
Գևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրաԳևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա
Էկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբԷկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբ
ՊԵԿ փոխնախագահը մասնակցել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումինՊԵԿ փոխնախագահը մասնակցել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին
ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարարԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարար
Modi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկաModi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկա
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտումԱմերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Հայաստանում կան երթևեկության համար փակ ճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը ևս փակ էՀայաստանում կան երթևեկության համար փակ ճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը ևս փակ է
ԵԱԶԲ փոխնախագահ. Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի  նախագծի առաջ մղման համարԵԱԶԲ փոխնախագահ. Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի  նախագծի առաջ մղման համար
Հայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասինՀայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասին
Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                     Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                    
ԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակինԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակին
ԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համարԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համար
Լուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համարԼուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմըԶբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմը
Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամինԱրդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեքԳնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերըOVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը
Կառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտանԿառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան
Հայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույքC360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Wildberries-ում Իդրամ կաWildberries-ում Իդրամ կա
Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. նա կդառնա ՊԵԿ նախագահԷդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. նա կդառնա ՊԵԿ նախագահ
Կառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունըԿառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունը
Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար
ՀՀ իշխանությունները փոխում են ՀՕ փոփոխությունների տրամաբանությունը. մասնագիտական գործունեության որոշ ոլորտներ կարող են խուսափել ԱԱՀ դաշտում աշխատանքի <ճակատագրից>ՀՀ իշխանությունները փոխում են ՀՕ փոփոխությունների տրամաբանությունը. մասնագիտական գործունեության որոշ ոլորտներ կարող են խուսափել ԱԱՀ դաշտում աշխատանքի <ճակատագրից>
2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
ԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆ
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվենՀայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
Երևանն ու Լոս Անջելեսը կսկսեն համագործակցել տեխնոլոգիական ոլորտումԵրևանն ու Լոս Անջելեսը կսկսեն համագործակցել տեխնոլոգիական ոլորտում
ԱՄՀ-ը բացահայտում է 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճի նվազման պատճառըԱՄՀ-ը բացահայտում է 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճի նվազման պատճառը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով արտահանմանն աջակցության հերթական ծրագիրըՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով արտահանմանն աջակցության հերթական ծրագիրը
Արդշինբանկը և Visa-ն ակցիա են իրականացնում բանկի քարտապանների համար. «Փոխանցեք Visa քարտին, շահեք MacBook Air»Արդշինբանկը և Visa-ն ակցիա են իրականացնում բանկի քարտապանների համար. «Փոխանցեք Visa քարտին, շահեք MacBook Air»
Կցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանըԿցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանը
Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքինԱվշար համայնքի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Հայաստանում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգՀայաստանում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կգլխավորի Պետեկամուտների կոմիտենՖինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կգլխավորի Պետեկամուտների կոմիտեն
ԵՆԲ-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն է տեսնումԵՆԲ-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն է տեսնում
Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ
Փորձագետ. Տնտեսական ձախողումն իր հետ բերելու է Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի անկումՓորձագետ. Տնտեսական ձախողումն իր հետ բերելու է Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի անկում
Մարդու իրավունքների պաշտպանն արտահայտվել է երկրում փաստաբանական գործունեության հարկումը բարձրացնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանն արտահայտվել է երկրում փաստաբանական գործունեության հարկումը բարձրացնելու մասին
Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է զարգացնել ներքին զբոսաշրջությունը և աջակցել տեղական հյուրատներինԶբոսաշրջության կոմիտեն մտադիր է զարգացնել ներքին զբոսաշրջությունը և աջակցել տեղական հյուրատներին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 8,1 տոկոսՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 8,1 տոկոս
Նախկին վարչապետ. Վերջին 6 տարում Հայաստանի ներկայիս իշխանությունները երկրի պետական պարտքը 6 մլրդ դոլարից հասցրել են 12 մլրդ դոլարիՆախկին վարչապետ. Վերջին 6 տարում Հայաստանի ներկայիս իշխանությունները երկրի պետական պարտքը 6 մլրդ դոլարից հասցրել են 12 մլրդ դոլարի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
02.12.2024
RUB3.740.08
USD397.883.24
EUR418.651.83
GBP505.554.71
CAD283.451.69
JPY26.500.18
CNY54.700.20
CHF449.281.03