Չորեքշաբթի, 3 Մարտի 2010 18:02
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2009 թվականին ավելացել են 33 տոկոսով` մինչև 2.8 մլրդ դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2009 թվականին ավելացել են 33%-ով (2008 թվականի 31% աճի դիմաց), երկրորդ կիսամյակում` 19,2%-ով, դեկտեմբերի 31-ին հասնելով 1.1 տրլն դրամի (2.8 մլրդ դոլար): Միայն 2009 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի բանկային համակարագի պարտավորություններն ավելացել են 6%-ով` 2008 թվականի նույն ժամանակահատվածի 6,5% աճի դիմաց: Ընդհանուր պարտավորությունների կառույցում 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետային ավանադների բաժինը կազմել է 40,8%, ցպահանջ պարտավորություններինը` 25,9%, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդներինն ու վարկերինը`23,7%, և բանկերի թղթակցային հաշիվներինը` 1,3%, որոնց բացարձակ մեծությունը կազմել է 432 մլրդ դրամ,274.4 մլրդ դրամ, 251.5 մլրդ դրամ և 13.6 մլրդ դրամ` համապատասխանաբար:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկային համակարգի վերլուծության և ռենքինգի համաձայն, պարտավորությունների կառույցում 2009 թվականին ժամկետային ավանդների գծով արձանագրվել է 52,5%, ցպահանջ պարտավորությունների գծով 35,5%, բանկերի թղթակցային հաշիվների գծով (լորո) գրեթե 42%, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդների և վարկերիկ գծով գրեթե 60% աճ: Միայն 2009 թվականի 4-րդ եռամսյակում ժամկետային ավանդներն ավելացել են 14%-ով, ցպահանջ ավանդները` 10%-ով, մինչդեռ 2008 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ժամկետային ավանդների 0,4% աճ և ցպահանջ պատավորությունների գրեթե 14% անկում: 2009 թվականի 4-րդ եռամսյակում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդներն ու վարկերն ավելացել են 73%-ով, իսկ լորո-հաշիվների միջոցները` 77%-ով: Պարտավորությունների կառույցի դինամիկան վկայում է այն մասին, որ առևտրային բանկերը ճգնաժամի ֆոնի վրա վարկավորման տեմպերը պահպանելու համար միջոցներ են ներգրավում ոչ միայն ներքին շուկայում, այլև արտաքին աղբյուրներից, այդ թվում` միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում: Ընդ որում, ճգնաժամի խորացմանը զուգընթաց բանկերն ավելի ակտիվորեն են ներգրավվել միջազգային ծրագրերում, դրանով իսկ լուծելով երկարաժամկետ և ՙէժան՚ միջոցների ներգրավման հարցը, որոնք հնարավորություն են տալիս վարկավորել փոխառուներին նրանց համար հրապուրիչ պայմաններով: Հարկ է նշել, որ ՀԲ փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրի մասնակից բանկերը այդ հատվածի սուբյեկտների վարկավորումն սկսել են 2009 թվականի հունիսից, բացի այդ` բանկերի համար բացվել է ռուսական կայունացման վարկի միջոցների հաշվին վարկավորման տեմպերը պահպանելու հնարավորություն:
2009 թվականի 4-րդ եռամսյակում ցպահանջ պարտավորությունների անկում է արձանագրվել 8 բանկերի գծով, իսկ տարեկան կտրվածաքով` 4 բանկերի գծով, իսկ մնացած բանկերի գծով վերլուծվող ժամանակահատվածներում արձանագրվել է աճ: Ընդ որում այդ ցուցանիշի առավելագույն եռամսյակային անկում է արձանագրվել Ամերիաբանկում` 17,1% (ըստ բացարձակ ցուցանիշի10-րդ դիրք), ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում՚` 11,2% (առաջին դիրք) և Արդշինինվեստբանկում` 11,1% (երրորդ դիրք), իսկ եռամսյակային առավել աճ է արձանագրվել ՙԲՏԱ Բանկում՚` գրեթե 3 անգամ (ըստ բացարձակ ցուցանիշի վերջին` 22-րդ դիրք): Իսկ այդ ցուցանիշի առավել տարեկան անկում, է արձանագրվել ՙԿասկադ Նանկում՚` 30,2% (ըստ բացարձակ ցուցանիշի` 16 դիրք), իսկ առավել տարեկան աճ` ՙՊրոԿրեդիտ Բանկում՚` ավելի քան 2 անգամա (ըստ բացարձակ ցուցանիշի`18 դիրք): Ըստ ցպահանջ պարտավորությունների ծավալի առաջատարների եռյակում են ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ (65.4 մլրդ դրամ), ՙԿոնվերս Բանկը՚ (27.1 մլրդ դրամ) և Արդշինինվեստբանկը (24.7 մլրդ դրամ):
Երկրորդ եռամսյակում բանկերի մեծ մասում դիտված ժամկետային ավանդների անկումը 2009 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում արձանագրվել է միայն 5 բանկերի գծով, իսկ մնացած 17 բանկերի գծով արձանագրվել է աճ: Իսկ տարեկան կտրվածքով ժամկետային ավանդների անկում է արձանագրվել միայն մեկ բանկում, իսկ մնացած 21 բանկերում արձանագրվել է աճ: Ժամկետային ավանդների առավելագույն եռամսյակային անկում է արձանագրվել (4-րդ եռամսյակ) Արմսվիսբանկում` 21,1% (ըստ բացարձակ ցուցանիշի 17-րդ դիրք), իսկ առավել եռամսյակային աճ` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում`ավելի քան 2 անգամ (ըստ բացարձակ ցուցանիշի 11-րդ դիրք): Այդ ցուցանիշի տարեկան անկում է արձանագրվել միայն ՙԱնելիք Բանկում՚` 6,9% (ըստ բացարձակ ցուցանիշի` 14-րդ դիրք), իսկ առավելագույն տարեկան աճ` Ամերիաբանկում` գրեթե 4 անգամ (ըստ բացարձակ ցուցանիշի 2-րդ դիրք): Ըստ ժամկետային ավանդների ծավալի առաջատարների հնգյակում են Յունիբանկը 73.2 մլրդ դրամ, Ամերիաբանկը` 54.3 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկը` 51.9 մլրդ դրամ, ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚` 40.9 մլրդ դրամ և ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՚` 33.5 մլրդ դրամ, որոնց բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակաարգի ժամկետային միագումար ավանդների 60%: Ընդ որում Յունիբանկի, Արդշինինվեստբանկի, ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ և ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի՚ ժամկետային ավանդների կառույցներում մեծ մասը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց, մինչդեռ Ամերիաբանկում` իրավաբանական անձանց:
Ըստ ընդհանուր պարտավորություններում ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռի 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առաջատարն է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚` 55,1%, իսկ ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների գծով առաջատարն է ՙԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիան՚` 80,2% (ըստ բացարձակ ցուցանիշի 15-րդ դիրք):