Չորեքշաբթի, 3 Մարտի 2010 18:11
Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2009 թվականին ավելացել է 10%-ով` մինչև198.4 մլն դոլար
< font face="Verdana" size=2>ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2009 թվականին ավելացել է 10%-ով (4-րդ եռամսյակում` 8,8%-ով)` դեկտեմբերի 31-ին հասնելով 75 մլրդ դրամի (198.4 մլն դոլար): Ընդհանուր կապիտալում կուտակված հաշույթին բաժին է ընկել 26%: Կուտակված շահույթի դրական մակարդակ է արձանագրվել 20 առևտրային բանկերի գծով, որոնց միագումար կուտակված շահույթը 2009 թվականի 31-ի դրությամբ կազմել է 77.1 մլրդ դրամ (204 մլն դոլար), իսկ բացասական մակարդակ է արձանագրվել 2 առևտրային բանկերի գծով, որոնց ընդհանուր վնասը կազմել է 2.1 մլրդ դրամ (5.6 մլն դոլար):
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկային համակարգի վերլուծության և ռենքինգի համաձայն, կուտակված շահույթի մակարդակով առաջաատարն է ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՚` 12.9 մլրդ դրամ կամ 34.1 մլն դոլար (տարեկան աճը` 45,3%, իսկ 4-րդ եռամսյակում` 12,4%): Նրան հետևում են ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՚`9.3 մլրդ դրամ կամ 24.6 մլն դոլար (տարեկան անկումը` 27,2%, 4-րդ եռամսյակում` 7,5%), ՙԿոնվերս Բանկը՚` 8.1 մլրդ դրամ կամ 21.4 մլն դոլար (տարեկան անկումը` 12,6%, 4-րդ եռամսյակում` 1,9% աճ), Արդշինինվեստբանը` 7.9 մլրդ դրամ կամ 20.9 մլն դոլար (տարեկան աճը` 25,3%, իսկ 4-րդ եռամսյակում` 4,9%) և ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚` 7.2 մլրդ դրամ կամ 19.1 մլն դոլար (տարեկան աճը` 21,1%, իսկ IV եռամսյանում` 62,4%): Առավել վնասը բաժին է ընկել ՙԲՏԱ Բանկին՚` 1.5 մլրդ դրամ (3.9 մլն դոլար) 7% տարեկան և 38,9% եռամսյակային աճով:
Ընդհանուր առմամբ` 22 գործող առևտրային բանկերից կուտակված շահույթի աճ է ապահովել 17 բանկ (2009 թվականը` 2008 թվականի համեմատությամբ): Կուտակված շահույթի զգալի տարեկան աճ է արձանագրվել ՙԿասկադ Բանկում՚` բացասական 321 մլն դրամից մինչև դրական 91.5 մլն դրամ: Առավել տարեկան անկում է արձանագրվել ՙՄելլաթ բանկի՚ գծով` 76,6%, մինչև 121.4 մլն դրամ: Հարկ է նշել, որ 2009 թվականի հուլիսի վերջին ավարտվել է ՙԿասկադ Բանկի՚ և ՙԿասկադ Կրեդիտ՚ ՈՒՎԿ միավորման գործընթացը: 2009 թվականի 4-րդ եռամսյակում կուտակված շահույթն ավելացել է 18 բանկերի գծով, որոնցից առավել եռամսյակային աճ է ապահովել ՙԿասկադ Բանկը՚` ավելի քան 2 անգամ, իսկ ամենաէական եռամսյակային անկում է արձանագրվել ՙՄելլաթ Բանկի՚ գծով` 67,8%.