Ուրբաթ, 5 Մարտի 2010 18:15
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ 2010 թվականին նախատեսում է վարկային պորտֆելի առնվազն 10 տոկոս աճ
ԱրմԻնֆո. ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ մինչև տարեվերջ նախատեսում է առնվազն 10 տոկոսով ավելացնել վարկային պորտֆելը: Այսօր այդ մասին հայտարարել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Նա տեղեկացրել է, որ բանկի վարկային պորտֆելում, որը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 66 մլրդ դրամ, մանրածախ վարկերի բաժինը կազմել է 1/3, իսկ բիզնես-վարկերինը` 2/3: ՙԵվ այդ հարաբերակցությունը մենք նախատեսում ենք պահպանել նաև այս տարի` առավելապես սեփական ռեսուրսների հաշվին վարկավորման միջոցով՚, - հավաստիացրել է Ա.Քլիֆորդը` պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին: Նրա ասելով, 2010 թվականի հունվարի վերջին բանկի բիզնես-վարկերի պորտֆելը կազմել է 108 մլն դոլար, որոնցից 30 մլն դոլարը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին տրամադրված վարկերը:
Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ ընթացիկ տարի բանկը մտադիր է հատկապես աշխուժացնել համագործակցությումը Սփյուռքի հետ: ՙHSBC բանկի ծառայություններից Սփյուռքի ներկայացուցիչներն օգտվում են ողջ աշխարհում: Սակայն մենք ցանկանում ենք նրանց տրամադրել նաև ՙԷյչ-ՙԷս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ ծառայություններ: Այդ առնչությամբ մենք փորձնական ռեժիմով հաջողությամբ նախագիծ ենք իրացրել Ռուսաստանում, որտեղ Սփյուռքի ներկայացուցիչներին առաջարկվել է ինտերնետի միջոցով հաշիվներ բացել ՙԷյչ-ՙԷս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ բանկում, օգտվել քարտերի սպասրկման ծառայություններից, անվճար իրականացնել դրամական փոխանցումներ Հաայաստան՚, - նշել է Ա.Քլիֆորդը: Նրա ասելով, նախատեսվում է շուտով ՙԷյչ-ՙԷս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ ծառայաություններ առաջարկել նաև ԱՄՆ և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցիչներին:
ՙԷյչ-ՙԷս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ ֆինանսականա տնօրեն Գևորգ Թառումյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2009 թվականի արդյունքներով հարկումից առաջ բանկի շահույթը կազմել է 2.6 մլրդ դրամ` 2008 թվականի համեմատությամբ կրճատվելով 48 տոկոսով: ՙՄենք կարծում ենք, որ այդ ցուցանիշը բավականին դրական է՚, - նշել է նա: Միևնույն ժխամանակ, նրա ասելով, մինչև հարկումը բանկի շահույթը, չհաշված ֆինանսական ակտիվների պարտավորությունների վերագնահատման կորուստները, 2009 թվականի արդյունքներով կազմել է 4.6 մլրդ դրամ, ինչը 4 տոկոսով ցածր է 2008 թվականի մակարդակից: ՙԵթե հաշվի չառնենք ֆինանսական ակտիվների արժեզրկումը, ապա դա, հիմնականում, պայմանավորված է արժույթի վեգնահատմաամբ: Սակայն դա, այնուամենայնիվ, լուրջ ձեռքբերում է ՀՆԱ 14,4 տոկոս ընդհանուր անկման ֆոնի վրա՚, - ավելացրել է Թառումյանը: Նա նաև տեղեկացրել է, որ 2010 թվականի բանկի ակտիվներն ավելացել են 11,5 տոկոսով` մինչև 136 մլրդ դրամ, ներգրավված ավանդների ծավալն աճել է 30 տոկոսով` մինչև 111 մլրդ դրամ:Ընդհանուր առֆմամբ, չնայած ճգնաժխամին, HSBC խումբը 2009 թվականին ապահովել է աճի բարձր ցուցանիշներ, նշել է Քլիֆորդը: Մասնավորապես, նրա ասելով, խմբի շահույթն ավելացել է 56 տոկոսով, հասնելով 13.3 մլրդ դոլարի, եկամուտներն ավելացել են 8 տոկոսով, իսկ ծախսերը կրճատվել են 4 տոկոսով: Նա նշել է, որ հիմնական ուղղությունները, որոնց գծով HSBC խումբը 2009 թվականին հաջողություն է արձանագրել, գլոբալ բանկային ծառայություններն են ասիական շուկայում և վարկերի արժեզրկման բավականին ցածր մակարդակը: Միևնույն ժամանակ անցյալ տարի լուրջ քայլեր են իրականաացվել կապիտալի ամրապնդման և իրացվելիության բարձրացման ուղղությամբ: Ա.Քլիֆորդը նաև նշել է, որ վերջին 3 տարվա ընթացքում գրեթե 220 հազար բաժնետերերին վճարված շահաբաժինների ծավալը կազմել է 24 մլրդ դոլար: