Երկուշաբթի, 15 Մարտի 2010 10:16
Հայաստանում կոմունալ վճարների և ինտերնետ-առևտրի ծավալները մինչև մարտի 1-ը աճել են 26 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում կոմունալ վճարների և ինտերնետ-առևտրի ծավալները ընթացիկ տարվա փետրվարին կազմել են 424 մլն.դրամ (22986 գործարք), 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26%:
Armenian Card ՓԲԸ կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալներով, 2010 թվականի հունվարի համեմատ ինտերնետ-վճարների ծավալերը աճել են 55 մլն.դրամով, իսկ րականացված գործարքների քանակը`2766-ով:
Ինտերնետ-տրանզակցիաների ընդհանուր ծավալում քարտից քարտ փոխանցոըմների բաժինը կազմել է 252 մլն.դրամ (2394 գործարք), աճելով հունվարի համեմատ 32.2 մլն.դրամով, իսկ գործարքների քանակն աճել է 451-ով:
Աղբյուրի համաձայն, ArCa ցանցում Armenian Card համակարգի քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2010 թվականի փետրվարին, հունվարի համեմատ աճել է 18%: