Երեթշաբթի, 9 Մարտի 2010 18:21
Հայէկոնոմբանկը վերականգնել է առաջատարի իր դիրքերը պլաստիկ քարտերի շուկայում
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը վերականգնել է առաջատարի իր դիրքերը Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ բանկի կողմից տրամադրված պլաստիկ քարտերի թիվը կազմել է 82646 քարտ, ինչը կազմում է ArCa համակարգի անդամ-բանկերի կողմից տրամադրված պլաստիկ քարտերի 17.8 տոկոսը, ինչպես նաև տրամադրված տեղական քարտերի 24.6 տոկոսը: Աղբյուրի տվյալներով, ընթացիկ տարվա փետրվարին Հայէկոնոմբանկի բանկոմատներով և POS-թերմինալներով իրականացված գործարքների քանակը կազմել է 96649 գործարք, իսկ ծավալները` 3.645.199.838 դրամ:
Հիշեցնենք, որ վերջին երկու տարում Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայի առաջատարն էր ACBA-Credit Agricole Bank-ը:
ArCa համակարգի տվյալներով, 2010 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ArCa համակարգի անդամ-բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 456594 քարտ, 30 տոկոս տարեկան աճով: