Հինգշաբթի, 18 Մարտի 2010 10:48
Առէկսիմբանկ-ԳՊԲ Խումբ՚ ՓԲԸ կապիտալիզացիան թուլյ կտա եռապատկել ակտիվները
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚-ը ռազմավարական զարգացման շրջանակներում նախատեսում է մինչև 2012 թվականը հայտնվել Հայաստանի խոշորագույն բանկերի կազմում: Որոշումը կայացվել է Երևանում, բանկի Խորհրդում, ռուսական Գազպրոմբանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Առէկսիմբանկից, նոր ռազմավարությունը բանկի առջև դնում է ռազմավարականմի շարք խնդիրներ`հասնել հիմնական ֆինանսական ցուցանիշների բարձր մակարդակի, ինչը բանկին հնարավորություն կտա հայտնվել Հայաստանի բանկային համակարգի առաջատարների կազմում, դառնալով համակարգաստեղծ ֆինանսական կազմակերպություն, ճյուղավորված բազմաթիվ մասնաճյուղերով: Համաջայն ռազմավարության, բանկի ֆինանսական զարգացման մոդելւ նախատեսում է կապիտալիզացիայի մեծ ծավալներ, ինչը հնարավորություն կտա ակտիվների մակարդակը եռապատկել, հասցնելով 300 մլն.դոլարի, իսկ վարկային պորտֆելն ավելացնել 3.5 անգամ: Այս նպատակով արդեն իրականացված են մի շարք կոնկրետ քայլեր: Այսպես, 2009 թվականի վերջում բանկի կապիտալն ավելացվեց 3.850 մլրդ.դրամով, ինչ պայմանավորված էր վարկավորման ակտիվացմամբ և որպես հետևանք`վարկային պորտֆելի ծավալների ավելացմամբ, ինչպես նաև բանկի կողմից խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավմամբ: Դրանից բացի, 2010 թվականի հունվարի վերջին ԿԲ-ից բանկին տրամադրվեց 3.850 մլրդ.դրամի սուբօրդինար վարկ: Ներկայումս բանկի կապիտալը գերազանցում է 16 մլրդ.դրամը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած Ռենկինգի և իրականացված Վերլուծության, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 14.1 մլրդ.դրամ կամ 37.1 մլն.դոլար (8-րդ տեղ), ակտիվները կազմել են 39 մլրդ.դրամ կամ 103.3 մլն.դոլար (14 տեղ), որտեղ 55.6% են կազմել վարկային ներդրումների ծավալները`21.7 մլրդ.դրամ կամ 57.5 մլն.դոլար (13 տեղ): 2009 թվականի արդյունքներով, բանկի մաքուր շահույթը կազմել է 199.2 մլն.դրամ կամ 527.1 մլն.դոլար: