Շաբաթ, 20 Մարտի 2010 13:59
ArCa քարտերով ՙՎՏԲ Հայաստան Բանկի՚ պրոցեսինգային ցանցում իրականացված տրանզակցիաների ծավալը մարտ ամսին աճել է 82.2 տոկոսով
ԱրմԻնֆո. ArCa քարտերով ՎՏԲ Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցում իրականացված տրանզակցիաների ընդհանուր ծավալը մարտ ամսին, փետրվարի համեմատ աճել է է 82.2 տոկոսով, իսկ քանակը`38.1 տոկոսով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ՓԲԸ-ից, տրանզակցիանրի ընդհանուր ծավալներում կանխիկ գործարքների ծավալները հաշվետու ամսում աճել են 83 տոկոսով: Ընդ որում, անկանխիկ գործարքների ծավալներն աճել են 57.5 տոկոսով, կազմելով 3.893 հազ.դրամ, իսկ քանակն աճել է 38.1 տոկոսով, կազմելով 101 գործարք: